-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » «Ալիևը նշում է տեղանուններ, որոնք գոյություն չունեցող բնակավայրեր են». ռազմական փորձագետ
Այլ Լուրեր

«Ալիևը նշում է տեղանուններ, որոնք գոյություն չունեցող բնակավայրեր են». ռազմական փորձագետ

«Ալիևը նշում է տեղանուններ, որոնք գոյություն չունեցող բնակավայրեր են, բայց նա դրանք ներկայացնում է որպես բնակավայրեր ու ձեռբերումներ»,-անդրադառնալով Թվիթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամենօրյա «նվաճումներին»՝ NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ ռազմաճակատի որոշ հատվածներում մեր ուժերի, դիրքերի՝ ավելի բարենպաստ գոտի քաշվելու արդյունքում ադրբեջանցիները առաջխաղացում են ունենում, և դա ներկայացնում են որպես հաղթանակ: «Սակայն պատերազմում հաղթում է նա, ով վերջում հաղթած է դուրս գալիս: Այնպես որ դեռ չշտապենք գնահատական տալ էս ամենին»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ Ալիևը վաբանկ է գնացել, նա պետք է իր հանրությանը կերակրի «հաջողություններով»: «Շատ դեպքերում, այն տեղերում, որտեղ մի փոքր առաջ են գալիս, արագ տեսանյութ են պատրաստում, հետո եթե նույնիսկ դուրս են գալիս, դա մատուցում են որպես ձեռքբերում: Սա է ընդհանուր պատկերը: Պատերազմական վիճակի մասին դեռ վաղ է խոսել: Կարծում եմ, ճիշտ չէ: Հակառակորդի ճնշման արդյունքում ունենք որոշակի զիջումներ, ունենք նաև որոշ տեղերում բարելավումներ»,-իրավիճակը ներկայացրեց ռազմական փորձագետը:

Արթուր Եղիազարյանի խոսքով՝ այսօր ռազմակատում ունենք թեժ մարտական իրավիճակ: «Տեղի է ունենում բուն մարտական խնդիրների իրականացում՝ հարձակումներ, նահանջներ, բարենպաստ դիրքերում մոբիլիզացիայի, ուժերի կուտակման, որպեսզի արդյունավետությունն ավելի մեծացնեն»,-նշեց նա:

Փորձագետը դժվարացավ ասել, թե որքան կարող է տևել այս պատերազմը: «Մենք խնդիր ենք դրել, որ այս պատերազմը պետք է անպայման ավարտենք հաղթանակով, որովհետև այլ տարբերակ չունենք: Եթե մենք այս պատերազմում պարտվենք, դա հաստատ մեզ համար շատ վատ է լինելու: Հաշվի առնելով հակառակորդի որակը, ցեղասպանական նկրտումները, մենք պարտվելու ոչ մի հնարավորություն չունենք, անպայման պետք է հաղթենք այս պատերազմում: Թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումը Նախիջևանով, Վայոց ձորով, Սյունիքով, Արցախով Ադրբեջանի հետ Թուրքիայի միացումն է»,-նշեց նա:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան արցախա-իրանական սահմանին հայտնվել են Իրանի ԻՀՊԿ դիպուկահարների նշանառության տակ

Անի Գրիգորյան

Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է Ալիևից

Նատա Հարությունյան

Ծաղրի ու կեղծիքի չորս րոպե. Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին