6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
109008 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Ալիևի հայտարարությունը հուզական էր, չեմ պատրաստվում մեկնաբանել այն․ Զոհրաբ Մնացականյան
Այլ Լուրեր

Ալիևի հայտարարությունը հուզական էր, չեմ պատրաստվում մեկնաբանել այն․ Զոհրաբ Մնացականյան

«Խաղաղ գործընթացի հարցում Հայաստանը միշտ էլ հավատարիմ է մնացել իր մոտեցումներին։ Առավել, քան հստակ, մենք ընդգծել ենք, որ Արցախի հարցի կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով։ Այդ ամենը ասում ենք ամենայն վստահությամբ, քանի որ Հայաստանն ու Արցախը պատրաստ են պաշտպանել իրենց շահերը, սահմանները, և այդ առումով, մենք հավատարիմ ենք մնում հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ մշտապես կապի մեջ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ, և եթե հստակ լինի հետագա անելիքները, ապա իրենք կհրապարակեն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանը ձախողել է բանակցությունների ողջ ընթացքը, նախարարը չմեկնաբանեց․«Որևէ կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել այդ հայտարարությունը, որը շատ հուզական էր»,- եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ

Նատա Հարությունյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին

Նատա Հարությունյան

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին