12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 25.10.2020
Գլխավոր » Ալիևի վարձկանները խառնաշփոթ են ստեղծել Ադրբեջանում․ freeazerbaijan.info
Այլ Լուրեր

Ալիևի վարձկանները խառնաշփոթ են ստեղծել Ադրբեջանում․ freeazerbaijan.info

Ադրբեջանական լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ են հրապարակում Սիրայից, Թուրքիայից, Պակիստանից ադրբեջանական բանակը համալրող զինյալների մասին։ Ավելին՝ արդեն իսկ կան դժգոհություններ Սիրիայից եկած զինյալներից։

Freeazerbaijan.info-ի «Սիրացի զինվորները խառնաշփոթ են ստեղծել» վերնագրով հրապարակման մեջ հեղինակը տեղեկացնում է, որ Սիրիայից ժամանած զինյալները սահմանամերձ գյուղերում բարդակ են ստեղծել։ Ըստ հրապարակման՝ արդեն երկու օր է զինյալների ու տեղի բնակիչների մեջ բախումներ են լինում։

«Մերձավոր Արևելքից եկած զինյալները տեղացիների հետ վատ են վարվում՝ մասնավորապես սպառնում ու վիրավորում են կանանց, չեն թողնում դուրս գալ տանից առանց հիջաբի։ «Հյուրերը» հարձակվել ու թալանել են տեղի խանութներն ու թույլ չեն տալիս օգտագործել կամ վաճառել ալկոհոլ։ Այլ կերպ ասած՝ շարիաթի կանոններ են բերում։ Ավելի մեծ բախումներից խուսափելու համար միջամտել է ռազմական ոստիկանությունը, որին հաջողվել է ժամանակավորապես կարգավորել իրավիճակը։ Մի բան է անհանգստացնում, որ ռազմաճակատում կռվելուց բացի ներսում պետք է դիմակայենք սիրիացի զինյալներին»,- ասված է հրապարակման մեջ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին