17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » «Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով». ՀՀ Պն պատասխանը անհանգստացած Ալիևին
Այլ Լուրեր

«Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով». ՀՀ Պն պատասխանը անհանգստացած Ալիևին

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով և նախապատրաստվում է գործողությունների, իրականությանը չեն համապատասխանում»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով. «Նման հատարարություններն ակնհայտ ապակայունացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում»:

Նշենք, որ ըստ РИА Новости-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Հարավային Կովկասում ԵԽ հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլարայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ըստ իրենց հետախուզության տվյալների, Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում Ադրբեջանի հետ սահմանին, և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: «Եթե նրանք հարձակվեն մեզ վրա, շատ կփոշմանեն»,-հայտարարել է Ալիևը՝ ցանկություն հայտնելով, որ իր այդ մեսիջը հասնի Եվրահանձնաժողովին:

«Ընդհակառակը` Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով, ինչին ՀՀ ԶՈւ-ն հետևում է բոլոր միջոցներով: Հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում»,- Ալիևին ի պատասխան՝ հայտարարեց ՀՀ ՊՆ խոսնակը:

Ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, որ երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական Airbus A400M-180, 2-ը` ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով։

Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան` ընթացքում Թուրքիայից թռիչք իրականացնելով նաև Իսրայել։ Բացի այդ, նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը։ Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։

Այնուհետև փորձագետը թվարկել է Թուրքիայի ռազմական թռիչքները:

Թուրքիայի ՌՕՈՒ թռիչքներ.

— Բորտ 055, հաշվառման համար 16-0055, “Airbus A400M-180″։

Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։

— Բորտ 093, հաշվառման համար 18-0093, “Airbus A400M-180″։

Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա ։

— Բորտ 078, հաշվառման համար 17-0078, “Airbus A400M-180″։

Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

— Բորտ 080, հաշվառման համար 17-0080,”Airbus A400M-180″։

Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

Ադրբեջանի ՌՕՈՒ թռիչքներ.

— հաշվառման համար 4K-78131, “IL-76TD”։

Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված ավիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը մի քանի անգամ հարցազրույցներում հայտարարել է Թուրքիայի կողմից զինյալներ վարձելու տեղեկությունների մասին, որոնք պետք է տեղափոխվեն Ադրբեջան՝ հայկական ուժերի դեմ օգտագործվելու համար:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերի շրջաններին հարվածելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Անի Գրիգորյան

Ժամանակավորապես դադարեցվում է ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը․ ՊՆ

Անի Գրիգորյան

Արցախի հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին