5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116736 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ալիևն սպասում է, որ հայկական կողմը «հրապարակավ ընդունի հիմնարար սկզբունքները»
Այլ Լուրեր

Ալիևն սպասում է, որ հայկական կողմը «հրապարակավ ընդունի հիմնարար սկզբունքները»

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական կողմը հրապարակավ ընդունի հիմնարար սկզբունքները։

«Դրանք ենթադրում են Ադրբեջանին հանձնել Ղարաբաղին հարակից 7 շրջանները, ադրբեջանցի փախստականներին ու տեղահանվածներին էլ վերադարձնել Ղարաբաղ՝ իրենց բնակավայրեր», — իտալական Rai-1 հեռուստաընկերությանն ասել է Իլհամ Ալիևը: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը հորդորում են հրադադար հաստատել առանց որևէ նախապայմանի, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է շարունակել ռազմական գործողություններն ու վերադարձնել տարածքները՝ ցանկացած գնով։

Ալիևը նաև պնդել է, թե Ֆրանսիայի նախագահն ու Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրենը անհիմն հայտարարություններ են անում և հանիրավի մեղադրում Ադրբեջանին և Թուրքիային հակամարտության գոտի սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ «Ես ցավում եմ, որ նման անհիմն մեղադրանքներ են հնչում համանախագահող երկրներից՝ Ֆրանսիայից ու Ռուսաստանից», — հայտարարել է Ալիևը։Մինչդեռ, սիրիացի վարձկանների մասին տասնյակ հրապարակումներ կան նաև արևմտյան հեղինակավոր պարբերականներում, այդ թվում՝ «Գարդիան»-ում, «Թայմս»-ում, ռուսական «Կոմերսանտ»-ում։

Աղբյուր՝ Azatutyun.am

Նմանատիպ Հոդվածներ

Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան արցախա-իրանական սահմանին հայտնվել են Իրանի ԻՀՊԿ դիպուկահարների նշանառության տակ

Անի Գրիգորյան

Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է Ալիևից

Նատա Հարությունյան

Ծաղրի ու կեղծիքի չորս րոպե. Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին