7.1 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52890 By Google Analytics
Գլխավոր » ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար
Այլ Լուրեր

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառումներ է հրապարակել նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններ՝ տանը մնացող մարդկանց համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ մարդկանց ամենօրյա կենսաձևում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և այդ համատեքստում հարկ է լուրջ ուշադրություն դարձնել ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերությունը նոր իրողությունների պայմաններում խորհուրդ է տալիս․

1․ Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կօգնի որ իմունային համակարգը լիարժեք գործի,

2․ Սահմանափակել ալկոհոլի և շաքարային ընպելիքների օգտագործումը,

3․ Չծխել, քանի որ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում,

4․ Լսել երաժշտություն, գիրք կարդալ  խաղեր խաղալ,

5․ Փորձել չափից դուրս շատ նորություններ չկարդալ ու չդիտել, եթե դա ձեր մոտ տագնապ է հարուցում։ Ստանալ  վիրուսի մասին տեղեկությունները միայն վստահելի աղբյուրներից օրը մեկ կամ երկու անգամ։

ԱՀԿ պաշտոնյան գրառումներն ամփոփել է տանը մնալու կոչով։

Նմանատիպ Հոդվածներ

Ո՞րն է Հայաստանի ԱՆ առաջնահերթությունը. «Հրապարակ»

Սերինե

ԱՀԿ-ն հաշվել Է, թե որքան բժշկական դիմակ Է հարկավոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Աշխեն

ԱՀԿ-ի ղեկավարը երկրներին կոչ Է արել ձեռնպահ մնալ Չինաստան ուղեւորությունների սահմանափակումից

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին