21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90729.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » ԱՀԿ-ն ներկայացրել Է առաջիկա տասնամյակի գերակա խնդիրների ցանկը
Սոցիալական

ԱՀԿ-ն ներկայացրել Է առաջիկա տասնամյակի գերակա խնդիրների ցանկը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկության համար գերակայությունների թվում ներառել Է բնակչության պաշտպանությունն անառողջ սննդակարգից: Ընդամենը «Առողջապահության համար շտապ մարտահրավերներն առաջիկա տասնամյակում» ցանկի մեջ թվարկված Է 13 սուր խնդիր, որոնք լուծում են պահանջում: Դրանց թվում են՝ առողջության համար ռիսկերի նվազեցումը կլիմայի փոփոխության պատճառով, դեղորայքից հիվանդ մարդկանց օգտվելու հնարավորության ընդլայնումը, ներդրումները բուժաշխատողների պատրաստման բնագավառում եւ բժշկական օգնության ցուցաբերումը հակամարտությունների շրջաններում:

«Աշխարհում հիվանդությունների հետ կապված բեռի գրեթե մեկ երրորդի պատճառը պարենի պակասն Է, ոչ անվտանգ մթերքների առկայությունը եւ անառողջ սննդակարգերը»,- հիշեցնում Է ԱՀԿ-ն՝ ուշադրություն հրավիրելով աշխարհում ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց թվի ավելացման, ինչպես նաեւ սխալ սնվելու հետեւանքով հիվանդացության աճի վրա:

Խոսելով կլիմայի փոփոխմանը վերաբերող ռիսկերի դեմ պայքարի մասին՝ ԱՀԿ-ն արձանագրում Է. «Կլիմայի ճգնաժամն առողջապահության ճգնաժամն Է»: «Օդի աղտոտվածությունն, ըստ գնահատումների, տարեկան սպանում Է 7 միլիոն մարդ:

ԱՀԿ-ի՝ Ժնեւի կենտրոնակայանում առաջիկա տաը տարում լուծում պահանջող լուրջ խնդիր Է են համարում հակամարտությունների գոտիներում օգնության ցուցաբերումը բնակչությանը: Կազմակերպությունը հիշեցնում Է, որ 2019 թվականին 11 երկրում առողջապահության հիմնարկությունները 978 անգամ ենթարկվել են հարձակումների: Այդ գրոհների հետեւանքով զոհվել Է 193 մարդ:

ԱՀԿ-ն համաշխարհային հանրակցությանը կոչ Է անում վերջ դնել համաճարակներին: Դրանց թվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզը եւ մալարիան: Փորձագետների կանխատեսումներով՝ 2020 թվականին վարակիչ հիվանդություններից կմահանա շուրջ 140 հազար մարդ:

ԱՀԿ-ն պայքարում Է բժշկական կադրերի պատրաստման բնագավառում ներդրումների ընդլայնման համար, քանի որ մինչեւ 2030 թվականն «աշխարհին կպահանջվի առողջապահության 18 միլիոն աշխատող, հիմնականում բնակչության մեկ շնչի հաշվով ցածր եւ միջին եկամուտներով երկրներում, ներառյալ 9 միլիոն բուժքույր եւ մանկաբարձուհի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Բժշկական ծառայություն մատուցող ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցում շահերի բախում չկա․ ԱՆ

Անի Գրիգորյան

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կատարված ծախսերը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում

Սերինե

Ընդլայնվել է շահառուների ցանկը․ Առողջապահության նախարարություն

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին