27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » ԱՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են պաշտպանունակության հարցերի լայն շրջանակ
Այլ Լուրեր

ԱՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են պաշտպանունակության հարցերի լայն շրջանակ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին  Արցախի  Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր  Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ:  Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների ու կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:

ՊԲ ինժեներասակրավորական զորամասերից մեկում  ներկայացվել են նոր տիպի ամրաշինական օբյեկտների կառուցվածքային տարրերը:

Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության տեսակետից կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Նատա Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Անի Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ՉԺՀ դեսպանը քննարկել են ոլորտում համագործակցության զարգացման ուղիները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին