4.3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Ամանորին հայ հանդիսատեսն ու զբոսաշրջիկները եկել էին թատրոն․ դա ֆանտաստիկա էր, որը դարձավ իրականություն․ Մարիաննա Մխիթարյան
Գլխավոր Նորություններ

Ամանորին հայ հանդիսատեսն ու զբոսաշրջիկները եկել էին թատրոն․ դա ֆանտաստիկա էր, որը դարձավ իրականություն․ Մարիաննա Մխիթարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

2019 թվականի դեկտեմբերի 26-ին, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ընտրվեց Մարիաննա Մխիթարյանը, ով մինչև այդ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ NewArmenia.am-ը թատրոնի գործունեության, խաղացանակի և այլ հարցերի մասին զրուցել է նորանշանակ տնօրենի հետ։

-Տիկին Մխիթարյան, նախորդ տարվա վերջին՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամանորին թանգարաններն ու թատրոններն աշխատելու են։ Ձեր թատրոնում ինչպիսի՞ն էր քաղաքացիների հոսքը։

-Երբ ես այդ ինֆորմացիան լսեցի, ես չպատկերացրեցի, որ մեր բնակչությունը, մեր հանդիսատեսը կարող է տոնական օրերին գալ թատրոն և այդ իսկ պատճառով մեր ներկայացումը նշանակվեց փոքր դահլիճում։ Երկու հոգանոց ներկայացում՝ ամսի 2-ին։ Բայց ամսի 2-ից հետո մենք ներկայացում նշանակեցինք ամսի 4-ին և 7-ին։ Եվ եթե էլի նշանակեինք, էլի հանդիսատես կլիներ, որովհետև դա աննախադեպ էր, ըստ իս, դա շատ հաճելի էր, որ Ամանորին թե՛ հանդիսատեսը, թե՛ զբոսաշրջիկները, որոնք գալիս են Հայաստան, գալիս են թատրոն։ Դա ուղղակի ֆանտաստիկա էր, որը դարձավ իրականություն։

-Դեկտեմբերի սկզբին «Եվգենի Օնեգին» ներկայացման պրեմիերան եղավ, ինչպե՞ս այն ընդունվեց հանդիսատեսի կողմից։

-Երեկ երրորդ ներկայացումը կայացավ և իրոք բառի բուն իմաստով ասեղ գցելու տեղ չկար դահլիճում, բոլոր տեղերը զբաղված էին, հազիվ գտանք ինչ-որ տեղեր, որպեսզի մի 20-25 հոգու հրավիրենք ներկայացմանը։ Մնացած բոլոր տեղերը՝ 625 տեղանոց դահլիճում վաճառված էին։ Դա խոսում է այն  մասին, որ հանդիսատեսը մեծ սիրով և հետաքրքրությամբ ընդունեց այս ներկայացումը։  

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին