3 C
Yerevan
31 Մարտի, 2020
51174 By Google Analytics
Գլխավոր » Ամբողջ Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է ընդամենը 41-ով
Աշխարհ

Ամբողջ Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է ընդամենը 41-ով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չինաստանում կորոնավիրուսի հաստստված դեպքերի թիվը հասել է 81008-ի: Աս մասին տեղեկացանք Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Չինաստանի ժամանակով մարտի 20-ին ժամը 04:00-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 41-ով, գրանցվել է մահվան 7 նոր դեպք: Նույն օրը բուժվել և դուրս է գրվել 590 մարդ, ծանր դեպքերի թիվը նվազել է 173-ով:

Արձանագրվել է նաև 106 կասկածելի դեպք: Ընդհանուր մահերի թիվը 3255 է: ապաքինվել է 71740 մարդ:

Նոր տիպի կորոնավիրուսի` Covid-19-ի էպիկենտրոն է համարվում Չինաստանի Ուհան քաղաքը: Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին` խլելով բազմաթիվ մարդկանց կյանքեր: Այնուհետև այնտեղից տարածվելով վիրուսը հասել է աշխարհի շատ երկրներ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Մահացության ցուցանիշը Եվրոպայում ամենաբարձրն է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Սերինե

Գործադրվում են բոլոր ջանքերը զինված ուժերը կորոնավիրուսից հնարավորինս զերծ պահելու համար․ ՊՆ

Աշխեն

Հայաստանում համաճարակի հաղթահարման հարցում լավատես է մարդկանց 61 տոկոսը. GALLUP-ի նոր հարցումը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին