7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54060 By Google Analytics
Գլխավոր » Ամենաճգնաժամային վիճակը հիմա առողջապահության ոլորտում է․ Արսեն Թորոսյան
Քաղաքականություն

Ամենաճգնաժամային վիճակը հիմա առողջապահության ոլորտում է․ Արսեն Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման մասին խոսելիս անպայման հիշենք առողջապահությունը, որովհետև ամենաճգնաժամային վիճակը հիմա առողջապահության ոլորտում է։ Այսօր Կառավարության նիստին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նկատեց, որ այս ոլորտում պետք է լուծել թե՛ ընթացիկ հարցերը, թե ՛ հետագա զարգացման հարցը։

«Ձեր խոսքում էլ նկատեցիք հիվանդանոցային հզորությունների խնդիրը, և պետք է կանխատեսումներն այնպես անենք, որ հնարավոր է այդ հիվանդանոցային հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք, ինչպես նաև ընթացիկ խնդիրների մասին: Փաստացի պլանային վիրահատությունները և այցերը կրճատվելու պատճառով ոլորտը նաև դժվարությունների առջև է կանգնելու և չենք կարող թույլ տալ, որ դրանց պատճառով խոշոր և խնդիր լուծող բուժհաստատությունները կանգնեն սնանկացման կամ փակվելու խնդրի առջև»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինայն էլ նկատեց, որ ծրագրում առողջապահական համակարգի վերազինմանը վերաբերող առանձին գլուխ կա:

«Այս ծրագրից կարող են օգտվել նաև առանձին բուժհաստատությունները: Այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգեր ունեցող երկրները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսից հետո առողջապահական հայեցակարգերի վերանայումներ և վերափոխումներ նույնպես կլինեն: Մենք քննարկել ենք նաև, որ բյուջեի մասին օրենքում նույնպես որոշակի փոփոխություններ պետք է ունենանք` ծախսերի և եկամուտների մասով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 հազարը. ՏԱՍՍ

Diana Amirkhanyan

Բելառուսում սահմանվել է ինքնամեկուսացման պահանջ. ՌԻԱ Նովոստի

Diana Amirkhanyan

Հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին