5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116736 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորում է
Այլ Լուրեր

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորում է

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առիթով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին մարտի 8-ի տոնական առիթով:

Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի, անձնուրաց և առաքինի վարքի տեր կանանց օրինակներով, որոնց համար  ներշնչման աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի լուսավոր կերպարը։

Տոնական այս օրը առիթ է վերարժևորելու կնոջ դերը մեր ազգային կյանքում, նրա հանձնառությունը ընտանիքների ամրության և մատաղ սերնդի դաստիարակության գործում, նաև գնահատելու կանանց կարևոր ներդրումը մեր պետության առաջընթացի, ներկայիս հասարակության զարգացման ընթացքներում: Արդարև, այսօր տարբեր բնագավառներում իրենց գովարժան գործունեությամբ կանայք նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով զարդարում են մեր հայրենիքի և ժողովրդի կյանքը։

Մեր մաղթանքն է ձեզ, սիրելի կանայք և օրիորդներ, որ  Բարձրյալն Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջով պահպանի և զորացնի ամենքիդ՝ օրինակելի ընթացքով, սիրո, նվիրումի և հոգատարության ձեր նախանձախնդրությամբ շարունակելու ջանքերը՝ հանուն ձեր ընտանիքների երջանկության, մեր ժողովրդի շեն ու ծաղկուն կյանքի, մեր հայրենիքի հզորության ու բարօրության։

Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր ողջ ժողովրդին և հայրենի մեր երկիրը` պարգևելով բոլոր կանանց շնորհառատ ու բերկրաշատ կյանքի երկար քաջառողջ տարիներ և բյուր բարիքներ:

Նմանատիպ Հոդվածներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայում կհանդիպի Հռոմի Պապի հետ

Անի Գրիգորյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր

Աշխեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին