21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. ՀՀ վարչապետ
Այլ Լուրեր

Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. ՀՀ վարչապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, պետք է հավասարակշռված մոտեցում կիրառել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցին:

«Իհարկե, իրավիճակը բերում է լուծումների, բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, ապա, ամենայն հավանականությամբ, ևս մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք: Ամեն դեպքում, արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար: Այո, մենք քննարում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անընդհատ երկարացնել: Դա բոլորիս համար խնդիր է, բայց մյուս կողմից չենք կարող հակահամաճարակային իրավճակը հաշվի չառնել:  Այստեղ կփորձենք գալ հնարավորինս հավասարակշռված լուծումների: Ամեն ինչ տանում է նրան, որ մենք առանվազն մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը: Ասօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Նատա Հարությունյան

Վարչապետը կարևորել է հանրակրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումները

Անի Գրիգորյան

Ինչպե՞ս վերաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին