9 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Ամենավատատեսական տարբերակի դեպքում էլ՝ իրավիճակից հաղթանակած ենք դուրս գալու. Գևորգ Պապոյան
Իրավունք

Ամենավատատեսական տարբերակի դեպքում էլ՝ իրավիճակից հաղթանակած ենք դուրս գալու. Գևորգ Պապոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am -ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Վարչապետ Փաշինյանն ասում է, որ հաղթանակած ենք դուրս գալու այս իրավիճակից, որ կա տնտեսական ծրագիր, որը կգործարկվի կորոնավիրուսից հետո։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։

-Գոյություն ունի շտաբ, որը շատ օպերատիվ աշխատում է։ Շատ չբացեմ փակագծերը, բայց կարող եմ ասել, որ ունենք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագիր։ Կարճաժամկետը, այսպես ասած, այս պահին առաջացած խնդիրների հաղթահարմանն է ուղղված, միջնաժամկետը՝ այս խնդիրների հետևանքների հաղթահարմանն է ուղղված, որոնք կդրսևորվեն երկրորդ և երրորդ կիսամյակներում և երկարաժամկետ, որոնք զարգացման նոր ուղիներն են, նոր հեռանկարները, որոնք մենք կտեսնենք այս տարվա վերջում և որն, ըստ էության, կբերի մեր երկրում զարգացման որակի նոր մակարդակի։

Հիշեցնեմ, որ Հայաստանի արտարժույթային պահուստները այս պահին գրեթե երեք միլիարդ դոլար են, մեր երկիրը վարկունակ է՝ 2019-ին իր վարկերի ծավալը նույնիսկ փոքրացրել են, մենք ունենք մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկի հնարավորություն, որը ցանկացած պահի կարող ենք օգտագործել, այսինքն՝ այնպես չէ, որ պիտի ներկայացնենք ծրագիր նոր վարկ տան, այդ գումարը, այսպես ասած, դրված է այնտեղ և մենք կարող ենք օգտագործել։ Մեր երկրի տնտեսությանը, մեր պետությանը և բիզնեսին  ինչքան փող, որ պետք լինի՝ կտանք։ Բայց դա լինելու է ծրագրային՝ գործարարը եկավ, իրեն փող է պետք, մենք պետական ծրագրով նրան օգնելու ենք, որ ոտքի կանգնի, էժան վարկեր ստանա, բիզնեսը ոտքի կանգնեցնի, աշխատատեղ ստեղծի։ Պետությունը հսկայածավալ կապիտալ ներդրումներ է անելու, որոնք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծելու։ Տնտեսական զարգացման բոլորովին նոր մակարդակի ենք գալու, սա երկարաժամկետ հեռանկարով է լինելու։ Հիմա ուսումնասիրում ենք այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում։ Ակնհայտ է, որ աշխարհում շատ-շատերը կորցնում են դիրքերը շատ շուկաներում, բացվում են նոր հնարավորություններ և մենք պետք է օգնենք ՀՀ-ի գործարարներին՝ գտնել այդ հնարավորությունները։

-Այսինքն՝ այս ծրագրերով, իշխանությունը կկարողանա՞ երկիրը, հնարավորինս քիչ տնտեսական կորուստներով, դուրս բերել այս իրավիճակից։

-Տեսեք, մեր տնտեսությունը ինչքան փող կարողանա մարսել, այդքան փող տալու ենք։ Բիզնեսմենին ասում ենք ՝ բեր ծրագիրը, մենք քեզ գումար տանք, ճանապարհ է պետք, պետությունը կառուցում է, ջրամբար է պետք կառուցում է, այսինքն՝ փող կա, և մենք այդ կարճաժամկետ ծրագրից դուրս գալուց հետո, ակնհայտ է, անցնելու ենք նոր գործողությունների, իսկ կարճաժամկետը՝ աջակցություն է լինելու փոքրիկ ծրագրերով։ Տեսնում եք, արդեն բանկերի հետ համատեղ մեր քաղաքացիների վարկային պարտավորությունները հնարավոր է լինում մի փոքր ավելի ուշ վճարել, այլ ոլորտներում ևս կփորձենք այսպիսի օգնություն ցուցաբերել։ Ոլորտներ կան, որտեղ շրջանառությունն էապես ավելացել է և այստեղ օգնություն չենք ցուցաբերի, այդ ոլորտներն են սննդի վաճառքի, դեղատնային ցանցերը, սննդի արտադրությունը և ներմուծումը, հեռահաղորդակցության ոլորտը։ Իհարկե, ներկա վիճակի  ազդեցությունները կան, ասենք զբոսաշրջության ոլորտի վրա, բայց պետք է հասցեական մոտեցում ցուցաբերենք և մեր նպատակը, սակայն, կարճաժամկետ լուծում ապահովելը չէ,  պետք է հասկանանք, որ սա դժվարություն է, որից պետք է հաղթող դուրս գանք։

-Նախնական հաշվարկներ կա՞ն, թե ինչքան կորուստ կկրի հայաստանյան տնտեսությունն այս իրավիճակում։

-Երեք հիմնական հաշվարկ կա, եկեք թվերը չասեմ, բայց նույնիսկ ամենավատատեսական տարբերակի դեպքում, մենք ունենք շատ միջոցներ, որոնք կարող ենք ներարկել տնտեսությանը մինչև այդ ամբողջ հարցերը լուծվի։ Պետությունը իր մասով ամեն ինչ կանի, մնում է բիզնեսը ներկայացնի իր խելամիտ ծրագիրն ու ստանա աջակցություն, չի կարող լինել ծրագիր, բայց փող չլինի, այնպես որ, այո՛, դժվարություններ, կորուստներ կլինեն, բայց դրանք կհաղթահարվեն և մենք ունենք ներքին հանոզվածություն, որ տնտեսական աճ էլ ենք ունենալու այս տարի, ի տարբերություն շատ-շատ երկրների։

Նմանատիպ Հոդվածներ

Մարդիկ, որոնք պատասխանատու վերաբերմունք են դրսևորել պետության առաջ, կստանան աջակցություն. Գևորգ Պապոյան

Diana Amirkhanyan

Ձայնդ կտրի՛, թուլացեք ու վայելեք. Պապոյանը՝ Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)

Diana Amirkhanyan

Աշխատավարձերի 100%-ը պահվում է վարկերի մարման համար. Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին