15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » ԱՄԷ-ն հայտնում է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդի մշակման մասին
Աշխարհ

ԱՄԷ-ն հայտնում է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդի մշակման մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ցուցակված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող  «Quaint Liz» լաբորատորիան մայիսի 20-ին հայտարարել է կորոնավիրուսի հայտմաբերման նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում արագորեն խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ կերպով ընդլայնելով հետազոտությունների  քանակը: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից։

«Նոր տեխնոլոգիայի կիրառումը կբարձրացնի Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքը՝ որպես հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, այն ժամանակ, երբ աշխարհի գիտնականները մրցակցում են՝ մշակելու ամենաարագ և ճշգրիտ մեթոդը կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:

Այս տեխնոլոգիան մասնագետներին հնարավորություն կտա իրականացնել մեծ մասշտաբով թեստավորումներ` ամրապնդելով դեպքերին հետևելու ունակությունը   և նվազեցնելով հիվանդության բռնկումները։

Առողջապահության և համայնքների պաշտպանության նախարար Ն.Գ. Աբդուլ Ռահման բն Մուհամմադ ալ Օուիսը նշել է․ «Մենք հետաքրքրությամբ հետևում ենք կորոնավիրուսի հաղթահարմանը, նրա վաղ ու արագ հայտնաբերմանը վերաբերող բոլոր նորամուծություններին և զարգացումներին: Եվ ընդունում ենք բոլոր այն նախաձեռնությունները,  որոնք կարող են օգտագործվել վիրուսի տարածումը կանխելու համար»: Ապա ավելացրել է, որ առողջապահության պատասխանատուները շարունակաբար հետևում են Քվանտ Լիզ լաբորատորիայում այդ սարքավորումների ստուգման առաջընթացին` հույս հայտնելով, որ սա արդյունավետ տեխնոլոգիական նորամուծություն է և կարող է ավելի լավ պաշտպանություն ապահովել մեր հասարակության համար:

Իր հերթին, լաբորատորիայի հետազոտողների խմբի ղեկավար, դոկտոր Պրոմադ Կումարը, ով վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրում և վերլուծում էր վիրուսով վարակված արյան բջիջների կառուցվածքի փոփոխությունները, նշել է. «Այդ գործիքը, որն օգտագործում է էլեկտրոնային մանրադիտակ, թույլ կտա հետազոտությունները կատարել զանգվածային մասշտաբով եւ արդյունքները թողարկել վայրկյանների ընթացքում»:

Արհեստական բանականության և ամպային հաշվարկի առաջատար «Quaint Liz» լաբորատորիան կիրառել է G42-ի տեխնիկական գիտելիքները`  ամրապնդելու լազերային ծրագիրը մարդկային կարողությունները գերազանցող եղանակով:

Գիտական հետազոտությունների իրականացումը և մարդկանց բարեկեցության հասնելուն ուղղված գիտական նորամուծություններին և գյուտերին խրախուսելը ԱՄԷ-ի կառավարության կողմից 2018 թվականի փետրվարին հայտարարված առաջադեմ նորարարությունների ազգային ռազմավարության ամենակարևոր հիմնասյուներից է, որտեղ ռազմավարությունը նաև ենթադրում է համագործակցություն միջազգային ինստիտուտների և առաջատար միջազգային ընկերությունների հետ, որոնք մասնագիտացված են նորարարության բնագավառում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Պաշտպանության փոխնախարարը ներկայացրեց բանակում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Ani Grigoryan

«Փարաքարում գրանցվել է երիտասարդ մարդու մահ. հաստատված դեպքերը 50-ն են». Նարեկ Մկրտչյան

Սերինե

«Կորոնավիրուսի ախտանշանների դեպքում պետք է դիմել բուժսպասարկման առաջնային օղակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին