-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115846.4 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան, ցուցարարների պահանջները լսելով, խոստացել է զեկույց ուղարկել Վաշինգտոն
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան, ցուցարարների պահանջները լսելով, խոստացել է զեկույց ուղարկել Վաշինգտոն

Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան տվել է իր արդյունքը. դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն խոստացել է ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն՝ ներկայացնելով Արցախում, Հայաստանում տիրող իրադրությունը:

Դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչներ Արսեն Վարդանյանի, Անահիտ Բախշյանի և Արմինե Մելքոնյանի հետ:

Հանդիպումից հետո նրանք ներկայացրել են տպավորություններն առ այն, որ դեսպանությունում տեղյակ են ամեն ինչին: «Հասկանալի էր, որ նրանք գիտեին նաև, որ ադրբեջանական բանակի  կազմում հայերի դեմ կռվում են Թուրքիայի կողմից ուղարկված վարձու ահաբեկիչներ»,- ասաց Արմինե Մելքոյանն  ու հավելեց, որ դեսպանատան պշտոնյան ողջունել է նաև, որ Հայաստանում կարող են այսպես խաղաղ ձևով հարցի լուծում պահանջել:

 «Եվս մեկ անգամ պետական մակարդակով հաստատվեց, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ այս պատերազմին միացել են նաև ահաբեկիչներ»,- նշեց Արսեն Վարդանյանը;

Դեսպանատան պաշտոնյան նշել է, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև ԱԳՆ-ի հետ, և պարբերաբար տեղեկատվություն են ուղարկում Վաշինգտոն: Վարդանյանի խոսքով՝ պաշտոնյան խոստացել է իրենց ներկայացրած պահանջների հիման վրա անմիջապես համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն: 

Անահիտ Բախշյանը հիշեցրել է, որ այդ ահաբեկիչները նույն ահաբեկիչներն են, որոնք Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ին իրականացրել էին ահաբեկչություն, նույն ահաբեկիչներն են, որոնք անկայունություն են տարածում աշխարհով մեկ: «Ասվեց, որ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ ավերվել են:  Խոսեցինք նաև այն մասին, որ Գյանջայի օդանավակայանը պայթեցվել է մեզ պաշտպանելու համար, քանի որ այնտեղից ռումբերը թափվում էին Արցախի վրա»,-ասաց Բախշյանը:

Դեսպանատան պաշտոնյայի հետ հանդիպած քաղաքացիները ներկայացրել են ողջ իրադրությունը, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի, սիրիացի վարձկանների գործած վայրագրությունները՝ ցույց տալով ապացույցները, կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը, հստակ գնահատականներ տալ, դադարեցնել ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային: Պաշտոնյան իր խորը վշտակցությունն է հայտնել ցուցարարների ներկայացուցիչներին:

Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ սպասում են կոնկրետ գործողությունների:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները դատապարտում են ցույցերի ժամանակ բռնության դրսևորումները

Սերինե

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱԻՆ-ին նվիրաբերեց հրդեհաշիջման պարագաներ

Diana Amirkhanyan

ԱՄՆ դեսպանատան մոտակայքում բախվել են 3 մեքենա. կա տուժած

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին