Գլխավոր » ԱՄՆ դեսպանությունը հայտնել է ՀՀ ոստիկանության բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն
Իրավունք

ԱՄՆ դեսպանությունը հայտնել է ՀՀ ոստիկանության բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի պատվիրակությանը՝ տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել  է նաև ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Եսայանը ընդգծել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ իրականացվող համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, նաև ներկայացրել փոխգործակցության արդյունքում իրականացված որոշ աշխատանքներ:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար` իրենց հետաքրքրող հարցերն ուղղելով ոստիկանության գործունեության վերաբերյալ:

Կողմերը քննարկել են այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ ոստիկանությունում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: «Մասնավորապես, ամերիկյան կողմն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին:
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին