10.3 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53358 By Google Analytics
Գլխավոր » ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում
Աշխարհ

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է փետրվարի 25-ին՝ ամփոփելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կայացած բանակցությունների արդյունքները։

«Մենք ընդլայնում ենք մեր ռազմական համագործակցությունը: Մենք ավելի քան 3 մլրդ դոլար գումարի գործարք ենք կնքել: Հնդկաստանը կգնի AH-64E Apache ուղղաթիռներ, ինչպես նաեւ MH-60R Seahawk ծովային բազավորման ուղղաթիռներ»,-նշել Է Սպիտակ տան ղեկավարը, որը պաշտոնական այցով գտնվում Է Հնդկաստանում: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը լավատեսությամբ Է նայում Հնդկաստանի հետ առեւտրի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին