27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ
Աշխարհ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել ահաբեկչությանը դիմակայելու շուրջ: Այդ մասին հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:

«Ռուսաստանի հետ պոտենցիալ համագործակցության եւս մեկ բնագավառ Է ահաբեկչությանը դիմակայելը: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները իրենց տարածքներում ենթարկվել են բռնի ծայրահեղականության գրոհների: ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, հավանաբար, հետախուզության գծով իրենց գործընկերներին եւ այդ հարցերով զբաղվող իրավապահ մարմիններին կդիմեն առաջիկա ամիսներին,-գրել Է Օ՛Բրայենը Washington Post-ի համար հոդվածում: Բացի այդ, խորհրդականի խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հետ համաձայնության հույս ունի, որը կսահմանափակի բոլոր միջուկային սպառազինությունները:

«Հունիսին ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ բանակցություններ Էր սկսել Է ՌՀՍ-3 (Ռազմավարական հարձակողական սպառազիություններ) պայմանագրի շուրջ: Միացյալ Նահանգներն զգուշավոր լավատեսությամբ կարծում Է, որ մենք Մոսկվայի եւ Չինաստանի հետ կարող ենք հասնել սպառազինությունների նկատմամբ շրջանակային վերահսկողության համաձայնության, որը ձգտելու Է հասնել ողջ միջուկային զենքի՝ վերահսկման ենթակա սահմանափակումների»,-գրել Է Օ՛Բրայենը: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել Էր, որ մտածում Է Ռուսաստանի հետ ՌՀՍ-3 ռազմավարական պայմանագրի երկարացման մասին, որը լրանում Է 2021 թվականին, բայց առաջարկում Է այն ընդլայնել մեծ շրջանակով նոր սպառազինություններով, որոնք չեն մտնում ներկայիս ՌՀՍ-3-ի մեջ, ինչպես նաեւ առաջարկում են պայմանագրի մեջ ընդգրկել ՉԺՀ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նոոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանը եւ Հունաստանը քննարկում են ավիահաղորդակցության վերսկսումը

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության 49 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Նատա Հարությունյան

Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել ի օգուտ ԱՄՆ-ի․ անդրադարձ նոր փաստաթղթի ստորագրմանը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին