28 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83504 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » ԱՄՆ-ը կոչ Է արել Իրաքում դադարեցնել բռնությունը եւ անցկացնել ընտրություններ
Աշխարհ

ԱՄՆ-ը կոչ Է արել Իրաքում դադարեցնել բռնությունը եւ անցկացնել ընտրություններ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ն անհանգստացած Է Իրաքում տեղի ունեցող անկարգություններից եւ երկրի իշխանություններին կոչ Է անում անցկացնելու ընտրություններ՝ բռնությունը դադարեցնելու համար: Նոյեմբերի 10-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած Է Իրաքում բողոքավորների, քաղաքացիական ակտիվիստների եւ ԶԼՄ-ների վրա շարունակվող հարձակումներից, ինչպես նաեւ Համացանց մուտքի սահմանափակումներից (…) Չնայած մահացու ելքով բռնությանը եւ Համացանց մուտքի արգելքին, Իրաքի ժողովուրդը հարկադրեց լսել իրեն, ընտրությունների եւ ընտրական բարենորոգումների՝ իր կոչերին: ԱՄՆ-ը միանում Է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությանը եւ Իրաքի կառավարությանը կոչ Է անում դադարեցնելու բռնությունը բողոքավորների նկատմամբ եւ կատարելու նախագահ (Բարհամի) խոստումն իրականացնել բարենորոգումներ եւ անցկացնել վաղաժակետ ընտրություններ»,- ասած Է հայտարարության մեջ:

Իրաքում անցյալ ամսվանից չեն դադարում բողոքի ակցիաները կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ կոռուպցիայի դեմ: Գործնականում ամենուրեք դրանք ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով:

Բողաքվորները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ: Խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի տվյալներով՝ բողոքների ժամանակ դրանց զոհ Է դարձել 319 մարդ, այդ թվում ցուցարարներ եւ անվտանգության ուժերի աշխատակիցներ: Տուժել Է շուրջ 15 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանի ԱԳՆ-ն հերքել Է ԱՄՆ-ի մեղադրանքները Թեհրանի կողմից եմենցիներին զենքի մատակարարման առնչությամբ

Սերինե

Գերմանիան ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համարում Է հարված միջազգային համագործակցության համար

Սերինե

Հարավային Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամության մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին