21 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101632 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » ԱՄՆ-ը և թալիբները կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել փետրվարին
Աշխարհ

ԱՄՆ-ը և թալիբները կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել փետրվարին

Միացյալ Նահանգները եւ «Թալիբան» արմատական շարժումը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել արդեն ընթացիկ ամսում: Փետրվարի 12-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագետների եւ Աֆղանստանի կառավարության աղբյուրներ:

Նրանց խոսքով՝ դա կարող Է տեղի ունենալ այն դեպքում, եթե շարժման ներկայացուցիչները զգալիորեն կրճատեն բռնության մասշտաբները: Թալիբներն իրենց հերթին պատրաստ են մինչեւ յոթ օր ժամկետով կարճաժամետ զինադադարի, նշել Է Associated Press գործակալությունը:

Փետրվարի 11-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել Է, որ Վաշինգտոնը մոտ Է թալիբների հետ համաձայնությունների հասնելուն, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել: Խոսելով ամերիկյան զորքերի դուրսբերման հեռանկարների մասին՝ նա հասկանալ Է տվել, որ մոտ ժամանականերս դա տեղի չի ունենա: Օ’Բրայենի խոսքով՝ թալիբները պետք Է երաշխավորեն կապերի խզումն «Ալ Քաիդա», «Իսլամական պետություն» կազմակերպությունների եւ այլ ահաբեկչական խմբավորումների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

Նատա Հարությունյան

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության 49 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Նատա Հարությունյան

Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել ի օգուտ ԱՄՆ-ի․ անդրադարձ նոր փաստաթղթի ստորագրմանը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին