26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » ԱՄՆ-Իրան հակասություններն ու հնարավոր սրացումները Մերձավոր Արևելքում
Աշխարհ

ԱՄՆ-Իրան հակասություններն ու հնարավոր սրացումները Մերձավոր Արևելքում

հետևեք մեզ նաև Telegram-ում

2020 թ. հունվարի 3-ին Բաղդադի մոտ ամերիկյան ԱԹՍ-ի հարվածից սպանվեց Իրանի Իսլամական Հանրապետության թերևս ամենահեղինակավոր և ազդեցիկ գեներալներից Կասիմ Սուլեյմանին, ով հանդիսանում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարը:

ԱՄՆ-ը մեղադրում էր Սուլեյմանիին հազարավոր ամերիկացիների սպանության և 2019 թ. վերջում և 2020 թ. սկզբի օրերին Իրաքի Թիքրիթում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծության (որի հետևանքով սպանվեց մեկ ամերիկացի զինվոր) ու Բաղդադում ամերիկյան դեսպանատան դիմաց ցույցերի կազմակերպման մեջ:

Սուլեյմանիին և նրա հետ մեքենայում եղած իրաքյան «Հաշդ աշ-Շաբիի» փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսին (ով նույնպես բավական մեծ հեղինակություն վայելող անձ էր Իրաքում և ընդհանրապես շիայական աշխարհում) սպանելու որոշումը կայացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ տարածվող տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահի որոշման դեմ են եղել վարչակազմի ու ռազմական ղեկավարության մի շարք անդամներ:

Ինչևէ, Սուլեյմանին չափազանց կարևոր անձ էր Իսլամական հանրապետության համար, որպեսզի նրա սպանության համար պատասխանն ուշանար (Սուլեյմանին Իրանի ռազմավարական նպատակների իրականացման ճարտարապետն էր Մերձավոր Արևելքում), և Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը հանդես եկավ վրեժխնդիր լինելու հայտարարություններով, որոնց հաջորդեց Իրանի տարածքից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունը:

Մերձավոր Արևելքում ամերիկա-իրանական բավական լարված հարաբերությունների համատեքստում կնկատվի հետևյալը:

Ռազմական՝ տարածաշրջանում ԱՄՆ/Իրան անմիջական ռազմական բախման վտանգ այլևս չկա, և մոտ ապագայում դժվար թե գրանցվի: Կլինեն միջնորդավորված ասիմետրիկ բախումներ Մերձավորարևելյան տարածաշրջանի մի շարք երկրներում: Մասնավորապես մի քանի երկրներում (Իրաք, Լիբանան, Սիրիա, Եմեն, Աֆղանստան, Պարսից ծոց) իրանամետ  ուժերը կփորձեն ռազմական հարձակումների, հրթիռակոծությունների և այլնի տեսքով անհանգստացնել ամերիկյան ներկայացուցչություններին (ռազմաբազաներ, դիվանագիտական ներկայացուցչություններ և այլն):

Տնտեսական՝ Արդեն նկատվել է նավթի գնի մոտ 9 տոկոսով աճ (մեկ բարելի գինը դարձել է մոտ 70 դոլար): Միացյալ Նահանգները կշարունակեն էլ ավելի խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիցոները և կփորձեն համոզել իրենց եվրոպացի գործընկերներին նմանատիպ վարքագիծ դրսևորել մեջ:

Քաղաքական՝ Հակամարտության մեջ գտնվող երկու կողմերն էլ կփորձեն հավաքել դաշնակիցներ տարածաշրջանում: Այդ գործով թե՛ ԱՄՆ, թե՛ Իրանը վաղուց էին զբաղված, բայց Սուլեյմանիի սպանությունից հետո էլ ավելի ակտիվ կսկսեն իրականացնել այդ քաղաքականությունը: Իրանն իր հերթին իր բարձրաստիճան գեներալի սպանությունը կփորձի ներկայացնել, որպես մուսուլմանական աշխարհի դեմ ամերիկյան ուղղորդված քաղաքականություն, որը բացասաբար է ազդում տարածաշրջանային զարգացումների վրա, հետևաբար կփորձի առաջ տանել ամերիկյան ներկայությանը տարածաշրջանում վերջ դնելու տեսակետներ: ԱՄՆ տարածաշրջանային իր գործընկերների հետ կփորձի քաղաքական ճնշումներ իրականացնել Իրանի նկատմաբ, որը կարտահայտվի թե՛ Մերձավոր Արևելքում առանձին երկրների հակաիրանական դիրքավորումներով, թե՛ միջազգային տարբեր հարթակներում Իրանի դեմ դիրքորոշումներով, թե՛ ներիրանական զարգացումներում (հայտնի է, որ Թեհրանի երկնքում ուկրաինական ինքնաթիռի խոցումը իրանական ՀՕՊ-ի կողմից դժգոհություն է առաջացրել Իրանի ներսում, և դրանից կօգտվեն նաև Իրանի հակառակորդները):

Մերձավորարևելյան թեժ զարգացումներ են մեզ սպասվում 2020 թ., որոնց բաղկացուցիչ մաս են կազմելու ամերիկա-իրանական լարված հարաբերությունները, և տարածաշրջանային այդ վայրիվերումներին պետք է պատրաստվել արդեն այսօր:

Հեղինակ՝ Սարգիս Գրիգորյան

Նմանատիպ Հոդվածներ

Չինաստանը եւ Իրանը ազգային ցուցադրանքներ չեն ներկայացնելու «Բանակ-2020» համաժողովին

Անի Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Նատա Հարությունյան

Իրանը բալիստիկ հրթիռների արձակում է անցկացրել զորավարժությունների ժամանակ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին