7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116771.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » ԱՄՆ-ում հայտարարել են, որ «ուղիներ է փնտրում» Ռուսաստանը «բարեկամական գործընկեր» դարձնելու համար
Աշխարհ

ԱՄՆ-ում հայտարարել են, որ «ուղիներ է փնտրում» Ռուսաստանը «բարեկամական գործընկեր» դարձնելու համար

Միացյալ Նահանգները հուսով Է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը» եւ կհրաժարվի «ագրեսիայից»: Այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթը:

«Թեև նախագահ (Դոնալդ) Թրամփը ձգտում Է լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, Ռոնալդ Ռեյգանից հետո ոչ մի նախագահ այդպիսի վճռականություն չի դրսեւորել Մոսկվայի նկատմամբ»,-Ուլիոթը հայտարարել Է Washington Post թերթին:

«Նախագահ Թրամփը գիտի, որ խաղաղությունը ձեռք Է բերվում ուժի օգնությամբ, իսկ մենք ուրիշ ճանապարհ ենք փնտրում Ռուսաստանի հետ՝ այն, որով Ռուսաստանը ձեռնպահ Է մնում ագրեսիայից արտասահմանում եւ դառնում Է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարեկամական գործընկերը»,-հավելել Է Ուլիոթը:

Նա նաեւ ասել Է, որ ամերիկյան վարչակազմը «զգուշավոր լավատեսությամբ» Է վերաբերվում Ռուսաստանի ու Չինաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկության համաձայնագրի ձեռքբերմանը: ԱՄՆ-ն անցյալում Ռուսաստանին մեղադրում Էր ընտրություններին միջամտելու մեջ, Մոսկվան դա հերքում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 27 հազար դեպք

Անի Գրիգորյան

Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ից մահացության նոր օրական ռեկորդ

Անի Գրիգորյան

Հայկական կողմը վտանգավոր «ճնշում է դիտարկում» Թուրքիայի հայտարարությունները. Ինչ է թաքցնում Կրեմլը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին