9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53331 By Google Analytics
Գլխավոր » ԱՄՆ-ում մահացել Է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթներն ստեղծած Լարի Թեսլերը
Այլ Լուրեր

ԱՄՆ-ում մահացել Է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթներն ստեղծած Լարի Թեսլերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

74 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի գիտնական Լարի Թեսլերը, որն ստեղծել Է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթները, հաղորդել Է Yahoo ինտերնետ-պորտալը։

Թեսլերը 1965 թվականին ավարտել Է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի գծով գիտական աստիճան: 1973 թվականին նա միացել Է Xerox PARC գիտահետազոտական կենտրոնին, որտեղ, այդ թվում, մասնակցել Է «կտրել», «պատճենել» «դնել» գործառույթների մշակմանը: Բացի դրանից, այդ ժամանակ, ինչպես նշել Է Gizmodo պորտալը, կենտրոնում մշակվել են, մասնավորապես, օգտատերերի գրաֆիկական ինտերֆեյսը եւ համակարգչային մկնիկը:

1980 թվականին Թեսլերն սկսել Է համագործակցությունն Apple ընկերության հետ, որտեղ մասնակցել Է մի քանի արտադրանքների վրա կատարվող աշխատանքներին, ներառյալ MessagePad գրպանի անձնական համակարգիչը եւ Lisa անձնական համակարգիչը, որը համարվում Է Macintosh-ի նախորդը: 1977 թվականին Apple-ից հեռանալուց հետո մասնագետը համագործակցել Է տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մի քանի կորպորացիաների, ներառյալ Amazon-ի եւ Yahoo!-ի հետ: Թեսլերի մահվան պատճառը չեն հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին