33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82086.4 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք
Աշխարհ

ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք է գրանցվել: Մահացել է 1,2 հազար մարդ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հենվում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալների վրա:

Ըստ տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 24 266 նոր դեպք: Նախորդ օրը վարակվածների թիվը 22 577 էր: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 1193 մարդ:

Համալսարանի տվյալներով՝  ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հաստատվել է վարակի 1 747 087 դեպք, մահացել է 102 836 մարդ, առողջացել է 400 հազարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  6 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 366 հազարից:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ն 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Սերինե

Ի՞նչ արժե Հայաստանում հանգստանալը

Սերինե

ԱՄՆ-ում հուսով են, որ մինչեւ աշուն կկարողանան ամսական կորոնավիրուսի մինչեւ 50 միլիոն թեստ կատարել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին