-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115923.2 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել Է Թրամփի կողմնակիցների վրա
Աշխարհ

ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել Է Թրամփի կողմնակիցների վրա

Միրիլենդի բնակչին ձերբակալել եւ հարձակման մեջ մեղադրել են այն բանից հետո, երբ նա կրակել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցների վրա, որոնք մեքենայից նրան մի քանի ազդանշան են տվել, երբ նա իր բակում փակցնում Էր BLM նշանը: Այդ մասին հաղորդել Է CBS News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել շաբաթ օրը, երբ Նիլ Հոուքն իր որդու հետ, ի պաշտպանություն Թրամփի, մեծ տրանսպարանտով մեքենայից մի քանի ազդանշան Է տվել իր հարեւանին, որը բակում փակցնում Էր Black Lives Matter նշանը:

«Նա թեքվեց: Նա այնտեղ զենք ուներ, հանեց այն եւ նշան բռնեց: Մենք տարակուսանքի մեջ Էինք: Հաջորդը, ինչը մենք լսեցինք, զենքով կրակոցն Էր»,-հեռուստաալիքը մեջբերում Է Հոուքի խոսքը:

Նա նշել Է, որ ավելի վաղ երբեք չԷր հանդիպել իր հարեւանին:

Ինչպես հաղորդում Է հեռուստաալիքը, կրակողին սպառնում Է մինչեւ 100 տարվա բանտարկություն, սակայն տուժածը հայտարարել Է, որ նրա համար նման պատիժ չի ցանկանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Բայդենի փոխնախագահ եղած ժամանակ հայ համայնքին տրված խոստումները չեն կատարվել․ Սուրեն Սարգսյան

Անի Գրիգորյան

Բայդենի նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ քաղաքականությունը առնվազն կանխատեսելի կլինի. Արսեն Խառատյան

Անի Գրիգորյան

Թուրքիան, ըստ էության, ԱՄՆ-ի ներսում շատ պաշտպաններ չունի այսօր. քաղաքագետ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին