13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ, որը դատապարտվել Է դաշնային մակարդակով
Աշխարհ

ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ, որը դատապարտվել Է դաշնային մակարդակով

ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ, որը պատժի առավելագույն չափի Է դատապարտվել դաշնային մակարդակով: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում:

Դատավճիռն ի կատար կածվի դեկտեմբերի 8-ին: Դատապարտյալ Լիզա Մոնթգոմերին մեղավոր Է ճանաչվել 2004 թվականին հղի կնոջ առանձնապես դաժան սպանության մեջ: Մահապատիժը կիրականացվի Ինդիանա նահանգում՝ մահացու ներարկման միջոցով:

Արդարադատության նախարարությունը նաեւ մահապատժի Է դահապարտել Բրենդոն Բեռնարդին, որը հանցակիցների հետ միասին երկու քաղաքական գործիչների Է սպանել 1999 թվականին:

Հուլիս ամսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում Է ընդունել, որ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժները ԱՄՆ-ի դաշնային բանտերում կարող են ի կատար ածվել, չեղարկելով կասեցումը, որն ավելի վաղ կայացվել Էր ավելի ցածր ատյանի դատարանի կողմից: Առաջինը մահապատժի Է ենթարկվել 47-ամյա Դենիել Լյուիս Լին, որը նույնպես Ինդիանայի նահանգի Թերրե-Հոթ դաշնային բանտում Էր:

Դաշնային մահապատժի վերականգնումը սիմվոլիկ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, որտեղ մահապատիժների ճնշող մեծամասնությունը կատարվում Է առանձին նահանգների, այլ ոչ թե դաշնային իշխանությունների իրավասության շրջանակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը հոկտեմբերի 23-ին կբացեն Չինաստանի շուրջը կոնսուլտացիաների մշտական ձեւաչափը

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Նատա Հարությունյան

ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել Է Թրամփի կողմնակիցների վրա

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին