9 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Ամուլսարի հարցով ակտիվիստները բերման են ենթարկվել խուլիգանության կասկածանքով. մեղադրանք դեռ չի առաջադրվել
Այլ Լուրեր

Ամուլսարի հարցով ակտիվիստները բերման են ենթարկվել խուլիգանության կասկածանքով. մեղադրանք դեռ չի առաջադրվել

Ջերմուկ համայնքի երեք բնակիչներին, որոնք երեկ տեղափոխվել են Երևան, այսօր մեղադրանք կառաջադրվի։ NewArmenia.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հարցով ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

«Առավոտ շուտ մարդկանց բնակության վայր են խուզարկել, բերման են ենթարկել նրանց, տարել Եղեգնաձորի Քննչական կոմիտե ու տեղափոխել Երևան։ Հիմքն այն է եղել, որ վերջին օրերին Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռուքի մեջ կասկածվում են որպես մասնակից։ Երեքն էլ ակտիվ պայքարում են Ամուլսարի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ծեծկռտուքը կողմերի մեջ եղել է Ամուլսարի խնդրով։

NewArmenia.am-ը կապ հաստատեց նաև Քննչական կոմիտեի հետ։ ՔԿ-ի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ջերմուկ համայնքի երեք բնակիչները բերման են ենթարկվել խուլիգանության կասկածանքով։

Նշենք նաև, որ Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում այս առիթով գրել է, որ իրավապահ համակարգը խտրական վերաբերմունք է ցուցաբերում։ Նա մասնավորապես ասել է․ «Այո՛, մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն, բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։ Մեր կարծիքով՝ խտրական է, երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում քաշքշուքի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ։ Մեր կարծիքով՝ խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին, և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։ Մեր կարծիքով՝ խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց Ամուլսարի փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան»։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ամուլսար․ կա՛մ «ԶԱԳՍ», կա՛մ դատարան

Նատա Հարությունյան

Ամուլսարի պահապանները քայլերթով շարժվեցին դեպի կառավարության շենք

Անի Գրիգորյան

Երևանում կարող են լինել մարդիկ, ովքեր կփորձեն Ամուլսարի հարցն օգտագործելով քաղաքական դիվիդենտներ շահել․ Ջերմուկի բնակիչ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին