23 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83299.2 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » Ամուլսարի պահապանների 2 «դիրք» մեքենաներ են մուտք գործել (տեսանյութ)
Այլ Լուրեր

Ամուլսարի պահապանների 2 «դիրք» մեքենաներ են մուտք գործել (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ  Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերով ներկայացրեց, որ առավոտից ինչ-որ մեքենաներ են մուտք գործել իրենց կազմավորած դիրքեր: Նա ենթադրում է, որ «Պանտերա Սեքյուրիթի» փոխարեն արդեն տարածքը վստահվում է նոր ընկերության։

Հասարակական կարգի անվտանգության հանցագործության դեմ պայքարի ծառայողն էլ նշեց, որ իրեն միայն հուզում է, որ տարածքում առկա գույքն անվտանգ լինի ու իրեն չի հուզում, թե դա որ ընկերությունը կիրականացնի։ Հավաքված անձինք շեշտեցին, որ թույլ չեն տա «Լիդիան Արմենիա»-ի կողմից հովանավորվող մեքենա կամ այլ սարքավորումներ մտի Ամուլսարի տարածք:

Ամուլսարի պահապանները կարծում են, որ արտակարգ դրության պայմաններում իշխանությունները միտումնավոր են նման գործողություններ անում, քանի որ գիտեն, որ բնապահպաններն ու ջերմուկցիները կհավաքվեն։

Այս տեսակետի հետ համակարծիք է նաև Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ Նա իր գրառման մեջ նշել է, որ հանքահենները փորձում են արտակարգ դրության պայմաններում սրել իրավիճակն Ամուլսարում, ինչն իրենց համար տարօրինակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Gepostet von Շիրակ Բունիաթյան am Montag, 29. Juni 2020

Նմանատիպ Հոդվածներ

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը գրանցել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը

Սերինե

Եթե հնարավոր չէ Ջերմուկի օդը, ջուրը պահպանել, բացառվում է Ամուլսարի հանքի շահագործումը. Փաշինյան

Աշխեն

Մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու․ Էրիկ Գրիգորյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին