22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով․ Արայիկ Հարությունյան
Այլ Լուրեր

Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:

Միջոցառման ընթացքում Վարսենիկ Ավանյանը կատարել է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, իսկ Վահագն Հայրապետյանը ներկայացրել է հեղինակային, ինչպես նաև հայտնի ու սիրված ջազ մեղեդիների սեփական մշակումները:
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 5-ից: Առաջին միջոցառումներն անցկացվել են Արծվաբերդ (օգոստոսի 5) և Տավուշ (օգոստոսի 6) գյուղերում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտների և «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ»:

Նմանատիպ Հոդվածներ

Վերին Գետաշեն, Գեղարքունիքի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը. Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան շրջկենտրոն

Անի Գրիգորյան

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան տնօրեն Դեբորա Գրիզերին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին