21 Հունվարի, 2020
Գլխավոր » Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը
Մշակութային

Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Մանկագիրների մրցույթը հայտարարվել էր 2019 թվականի սեպտեմբեր ամսին «IBBY Հայաստան»-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» հրատարկչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ:

Մրցույթին մասնակցել են 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Մանկապատանեկան արձակի և ստեղծագործության նկարազարդման անվանակարգերում անցկացվող մրցույթի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքերի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում: Մանկակապատանեկան արձակ անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած մանկագիր Օլգա Դարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց, որ առաջին անգամ է հեքիաթի ժանրում գրել, իսկ մինչ այդ գրել է ևս երկու գիրք մանկական բանաստեղծություններ և մեծահասակների համար` գրված լիրիկայի ժանրում: «Գիրքս կոչվում է «Խաղողի երկիր», որը խատուտիկի, խլուրդի և խխունջի արկածների մասին է»,- ասաց Դարյանը:

Հայաստանի ամբողջ աշխարհագրությամբ հավաքագրվել և ժյուրիին է ներկայացվել 79 ստեղծագործություն և 41 նկարազարդում: Մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որտեղ ելույթ ունեցան կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, երգիչ Գոռ Սուջյանը: Նախագահի տիկինը, ով նույնպես մանկագիր է, հանձնեց հատուկ մրցանակ: «Այսպիսի մրցանակաբաշխությունները կարևոր են շնորհալի և տաղանդավոր գրողներ հայնաբերելու համար»,- նշեց Նունե Սարգսյանը:

Առաջին տեղը զբաղեցրած անձանց մրցանակն է ուղևորություն արտերկիր, որտեղ նրանք կանցնեն վերապատրաստման դասընթաց իրենց մանսագիտական հմտությունները զարգացնելու նպատակով: ՀՀ նախագահի տիկինը նաև շեշտեց, որ ինքը հետագայում ցանկանում է մասնակցել վերապատրաստում անցած նկարազարդողի և մանկագրի դասընթացներին, քանի որ ինքն էլ է մանկագիր և իրեն շատ նրբություններ հետաքրքիր են:

Նմանատիպ Հոդվածներ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հագեցած օրակարգով այցելել է Քուվեյթի Պետություն

Աշխեն

Նունե Սարգսյանին է փոխանցվել «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը

Diana Amirkhanyan

Լույս է տեսել Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» գիրքը (տեսանյութ)

Davit Petrosyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին