23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածները երիտասարդներ են
Այլ Լուրեր

Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածները երիտասարդներ են

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 27-ին, ժամը 01:06-ին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ո․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով հայտնվել ձորում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր Արսեն Զ․-ին (ծնված 1986 թ․), Արման Վ․-ին (ծնվ․1989թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները Արսեն Զ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սարգիս Ո․-ինը՝ միջին ծանրության իսկ Արման Վ․-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նմանատիպ Հոդվածներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Աշխեն

Այրվել է ավտոմեքենա․ կա զոհ և տուժածներ

Աշխեն

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին