23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Այգեպարում հակառակորդի հրետակոծությունից վնասված տներից մի քանիսն արդեն վերականգնվել են
Այլ Լուրեր

Այգեպարում հակառակորդի հրետակոծությունից վնասված տներից մի քանիսն արդեն վերականգնվել են

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

«Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները»,-հայտնում են մարզպետարանից:
Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:


Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը:

Ադրբեջանը հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծած գործողությունների ժամանակ պարբերաբար թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում վնասներ  հասցրել նաև բնակելի տներին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին