24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106908.8 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Այդ երեք ուժերը չեն կարող լայն ուժեր մոբիլիզացնել և դրա պատճառները կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում․ Ռուբինյան
Այլ Լուրեր

Այդ երեք ուժերը չեն կարող լայն ուժեր մոբիլիզացնել և դրա պատճառները կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում․ Ռուբինյան

«Մեծ հաշվով՝ ոչ մի գնահատական չունեմ, ուզում են հանրահավաք անել, թող անեն։ Չեմ կարծում, որ կհաջողվի մոբիլիզացիա ապահովել երկու պատճառով, որովհետև բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դժգոհությունները, չեմ կարծում այդքան մեծ դժգոհություն կա, և, եթե նույնիսկ այդպիսի դժգոհություն լիներ, չեմ կարծում, որ Ձեր նշած ուժերը կարող են որևէ մեկին մոբիլիզացնել։ Այդ երեք ուժերը չեն կարող Հայաստանում լայն ուժեր մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցությունը նորաստեղծ է՝ ի՞նչ անցյալի մասին է խոսքը, պատգամավորն ասաց․ «այդ կուսակցության ողջ պատմությունը խարսխված է մի դրվագի վրա․ կար ԱԱԾ տնօրեն, որը հեռացվեց աշխատանքից և, որը հետագայում նեղսրտեց և ստեղծեց կուսակցություն ու սկսեց խոսել այս կամ այն ուժերի հետ համագործակցելու մասին»։

Արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը և, առհասարակ, քաղաքականության մեջ ոչինչ չբացառելով՝ Ռուբինյանն ասաց․ «չեմ բացառում նաև, որ տարբեր բաներ կպարզվեն, ասենք, տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների վերաբերյալ, տարբեր քրեական գործեր կան, տարբեր գործընթացներ տեղի կունենան, ոչինչ էլ չեմ բացառում»,- լրագրողի դիտարկմանը՝ սպառնու՞մ եք, Ռուբինյանն ասաց․«բացարձակ չեմ սպառնում»։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբեն Ռուբինյան

Անի Գրիգորյան

Վստահ եմ, մեր դաշնակից երկրները, հատկապես՝ Ռուսաստանը, կկատարեն իրենց կարևոր դերը․ Ռուբեն Ռուբինյան

Նատա Հարությունյան

Միջազգային արձագանքը մեր ուզածը չէ, բայց սպասելի արձագանք է․ Ռուբեն Ռուբինյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին