36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91036.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Այդ ՀԿ-ները ստեղծվել են այն ժամանակ, երբ ՌԴ-ում որևէ մեկը չէր կասկածում Հայաստանի ռուսամետության վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ների մասին
Այլ Լուրեր

Այդ ՀԿ-ները ստեղծվել են այն ժամանակ, երբ ՌԴ-ում որևէ մեկը չէր կասկածում Հայաստանի ռուսամետության վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ելույթ ունենալով Ստեփանակերտում, ես հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ, դրանից հետո Ադրբեջանի կառավարության շրջանում հիստերիա սկսեց։ Բայց փաստ է, որ Հայաստանն ու Ղարաբաղը միասնական անվտանգային գոտում են։ Այս մասին ռուսական RBK-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա հակամարտություն, և Հայաստանը հակամարտությունը լուծելու իր պատկերացումներն ունի, Ադրբեջանը՝ իր։ Իլհամ Ալիևը ասում էր, թե Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ մենք դրա հետ համաձայն չենք։

Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում ՌԴ դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը չեն, ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է։ Շատ գործիչներ երկար ժամանակ իրենց դիրքավորում էին որպես Ռուսաստանի անձնական գործընկեր, բայց ՌԴ գործընկերները անհատներ, կոնկրետ գործիչներ, ընտանիքներ, բիզնեսմեններ չեն, այլ՝ հայ ժողովուրդն է։ Հարցը նրանում չէ՝ ով է շատ կամ քիչ սիրում ՌԴ-ին կամ ՀՀ-ին, ոչ, մենք պարզապես ունենք ընդհանուր հետաքրքրություններ՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը։ Ի՞նչ անել, որ մեր դաշնակցային հարաբերություններում չլինեն խութեր։ Պատասխանը պարզ է՝Հայաստանում պետք է հաշվի նստեն ՌԴ ժողովրդի զգացմունքների, ձգտումների հետ, իսկ ՌԴ-ում՝ հայ ժողովրդի զգացմունքների, ձգտումների հետ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հեղափոխությունից հետո  կային կարծիքներ, թե «Հայաստանը կգնա Արևմուտք, բայց Հայաստանը որևէ տեղ չգնաց, այնտեղ է, որտեղ կա»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանում գործում են հակառուսական ՀԿ-ներ, որոնք իբրև թե սովորեցնում են երիտասարդությանը պայքարել ՌԴ իշխանությունների դեմ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ՀԿ-ները ստեղծվել էին այն ժամանակ, երբ ՌԴ-ում որևէ մեկը չէր կասկածում Հայաստանի ռուսամետության վրա։

«Այդ ՀԿ-ները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, և եթե նրանք այդքան ռուսամետ էին, ինչո՞ւ չէին փակում այդ ՀԿ-ները։ Այդ ՀԿ-ների գործունեությունը նույնն է, ոչ մի բան չի փոխվել, նրանք գործում են այնպես, ինչպես գործում էին առաջ։ Ինչո՞ւ այդ դեպքում այդ ՀԿ-ների գործունեությունն այն ժամանակ խնդիր չէր։ Ինչո՞ւ 2018թ-ից հետո հանկարծ այս հարցը դարձավ խնդիր»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

Նատա Հարությունյան

Հանրակրթության պետական չափորոշիչն արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները․ Փաշինյան

Նատա Հարությունյան

Լիբանանին անհատական նվիրատվություն ցուցաբերելու համար ԿԲ-ում բացվել է հատուկ հաշվեհամար, իսկ Կառավարությունը թիրախային օգնություն կցուցաբերի․ Փաշինյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին