23 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Այլ երկրներից Հայաստան վերադառնալու հարցում կան հիմնականում 3 օբյեկտիվ դժվարություններ. Ավետ Ադոնց
Քաղաքականություն

Այլ երկրներից Հայաստան վերադառնալու հարցում կան հիմնականում 3 օբյեկտիվ դժվարություններ. Ավետ Ադոնց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս գիշեր ՀՀ պարետի, Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ և Մայր Աթոռի ֆինանսավորմամբ իրականացվել է Կալկաթա-Երևան հատուկ չվերթը, որով Հայաստան են վերադարձել մոտ 68 երեխաներ և ուսուցիչներ, ովքեր սովորում էին Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց բարեգործական դպրոցում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Փոխնախարարն ընդգծեց, որ եթե չկան տարհանման գործողություններ, ապա դեսպանություններն ուղղորդում են քաղաքացիներին, թե ինչպես պետք է վերադառնան, ինչ չվերթներ կան, ու եթե անհրաժեշտություն է լինում, ապա մեր դեսպանատները նաև տեխնիկական ու ֆինանսական աջակցություն են տրամադրվում մեր քաղաքացիներին։

Նախարարի տեղակալը նշեց, որ երկիր վերադառանալու առումով կան օբյեկտիվ դժվարություններ՝ մասնավորապես․

  • Տվյալ երկրում, որտեղ գտնվում է մեր քաղաքացին, գործող կարանտինային սահմանափակումները, որոնք խանգարում են ազատ տեղաշարժին
  • Տեղաշարժի հետ կապված առողջապահական ռիսկերը
  • Օդային հաղորդակցության հետ կապված խիստ սահմանափակումները

Ադոնցը շեց, որ արտաքին գործերի նախարարությունը մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն վերդառնալու Հայաստան, հորդորում է լավ տեղեկացվեն՝ մասնավորապես առկա թռիչքների, սահամանափակումների վերաբերյալ։

Նմանատիպ Հոդվածներ

ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ԱԳՆ հայտարարությունը

Սերինե

Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ

Սերինե

Չեխիայի Սենատը երկու աշխարհամարտերի ոճրագործությունների թվում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին