6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108985.6 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Այն կորիզը չէ, որը կկարողանա կոնսոլիդացնել հանրային դժգոհությունը․ սոցիոլոգը՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքի մասին
Այլ Լուրեր

Այն կորիզը չէ, որը կկարողանա կոնսոլիդացնել հանրային դժգոհությունը․ սոցիոլոգը՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքի մասին

NewArmenia.am-ը սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հետ զրուցել է հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքից, որը կազմակերպել են ԲՀԿ-ն, «Հայրենիք»-ն ու ՀՅԴ-ն։

— Պարո՛ն Պողոսյան, այսօր նման հանրահավաք անցնակցնելու հանրային պահանջ կա՞։

— Հանրահավաքներն առանց հանրային պահանջի էլ կարող են անցկացվել։ Որ ասեմ, այ, գիտեք համազգային պահանջ կա, ոչ, բայց պահանջ կա՝ դատելով նրանից, թե որքան տարբեր խմբեր են տարբեր ակցիաներ անում կառավարության դիմաց։ Ամեն դեպքում սա քաղաքական գործընթաց է։

— Հավաքված ուժերը կկարողանա՞ն ստեղծել այնպիսի քաղաքական օրակարգ, որի հետևից մարդիկ կգնան։

— Դժվար է, իսկապես դժվար է ասել, բայց մեր պատմության փորձը ցույց է տալիս, որ մի հավաքով, մի օրով երբեք զանգվածներ չեն հավաքվում։ Սա գործընթաց է, եթե հետևողական լինեն, եթե ժամանակ առ ժամանակ կազմակերպեն հավաքներ, ապա հնարավոր է ինչ-որ բանի հասնել, սակայն մեր 30 տարվա փորձը ցույց է տալիս, որ նման առաձին հավաքներով որևէ բանի չեն հասնում։

— Հավաքված ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականն, ու ընդհանրապես արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրանց օրակագրում է ։ Ո՞վ է նրանց վարչապետի թեկնածուն, այս երեք ուժերի առաջնորդներից ո՞րն  մեկն  է ընդունելի հասարակության համար։

— Հետագայի հարց է։ Չեմ կարծում, որ վարչապետի կամ խորհրդարանի ցրումն ու նոր ընտրությունները նույն բանն են։ Շատ երկներում, երբ պահանջում են, որ կառավարությունը հեռանա, տևական ժամանակ հետո լինում է ընտրություններ և այլն, այսինքն՝ պարտադիր չէ, որ պատրաստի խումբ ունենան, որը փոխարինելու է։ Զուտ քաղաքակայն գործընթաց է։ Հիշենք՝ երբ բնակչությունը «Մերժիր Սերժին» էր բղավում, այդ ժամանակ դեռ հայտնի չէր վարչապետի թեկնածուն։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանին չէին ընտրում վարչապետ, այսինքն՝ չկար, թե ով է լինելու վարչապետի թեկնածու։

-Կկարողանա՞ն անել այնպիսի հանրահավաք, որը հանրության լայն մասշտաբների կհետաքրքրի, ու կանհանգստացնի իշխանություններին, ինչքան մարդ պետք է հավաքվի, որ իշխանությունները եզրակացություն անեն։

— Իշխանությանն անհանգստացնելու համար պետք է հավաքվի այնքան մարդ, որքան հավաքվեց Նիկոլ Փաշինյանի ժամանակ՝ 2018 թ․-ին, երբ հարյուր հազարի հասնող զանգված կար դրսում։ Կարծում եմ՝ գոնե շատ պակաս պետք է չլինի։

— Նման զանգված հավաքելու պոտենցիալ այս ուժերն ունե՞ն։

— Բանն այն է, որ երբեք մեկ օրով ու միանգամից այդ պոտեցիալը չի հավաքվում։ Դա ժամանակ է պահանջում, ամիսների հետևողական աշխատանք է պահանջում, որպեսզի ձնակույտի նման հնարավոր լինի հավաքել։ Սակայն սա էլ հարցական է՝ ի վերջո, նրանց կհաջողի հավաքել, թե՝ ոչ, քանի որ հարկավոր են ռեսուրսներ, ֆինանսներ, կազմակերպչական աշխատանք։ Մարդիկ հենց այնպես տանից վեր չեն կենա ու գնան։

Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը սկսեցին քննադատել իշխանություններին, երբ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց։ Սրան զուգահեռ նա անձ է, որը նախկին իշխանությունների դեմ պայքարի ժամանակ կեսից դուրս եկավ պայքարից, ավելին՝ լքեց քաղաքականությունը, երբ Սերժ Սարգսյանը նրան հիշեցրեց անցյալը։ ՀՅԴ-ն էլ քառյակի ժամանակ վերջին պահին լքեց պայքարի հարթակն ու սատարեց օրվա իշխանությանը, Արթուր Վանեցյանն այս իշխանությունից տարանջատված է ու նախկինների հետ է ասոցացվում և այլն։ Սա այն կորի՞զն է, որը կկարողանա կոնսոլիդացնել հանրային դժգոհությունը։

— Ճիշտ եք ասում, սակայն այստեղ այդքան կարևոր չէ՝ նոր, թե արդեն ձանձրացրած դեմքեր են, կարևոր է օրակարգ։ Հիմա դժգոհություն կա իշխանություններից, բայց որքանով կկարողանան այդ դժգոհությունը մոբիլիզացնել, այլ հարց է, քանի որ լուրջ ռեսուրսներ են պահանջվում։  Ոչ, սա այդ կորիզը չէ։ Այս կորիզը պետք է ընդլայնվի, որ կարողանա ավելի մեծ զանգվածեր բերել։ Սա, ռուսերեն ասած, «пробный шар» է։  Իմ կարծիքով՝ միայն այս ուժերն ու դեմքերը բավարան չեն, բայց չի բացառվում, որ նրանց այլ ուժեր միանան, որի պարագայում էլ կարող է  ձնագնդիկի պես աճել։

— Այսօր բողոքի ակցիաներ կան Ամուլսարի խնդրով, տարբեր սոցիալական խնդիրներով փոքր խմբեր և այլն, բայց սրանք  նոր խնդիրներ չեն, իսկ դժոգհություն բոլոր իշխանություններից լինում է։ Այսօր հասարակությունն այս իշխանության հրաժարական պահանջո՞ւմ է, սա արդիակա՞ն օրակարգ է։

— Չեմ ուզում իրենց հուշել, բայց հանրային պահանջն էլ ձևավորվում է։ Կան խնդիրներ, որ եթե իրենք բերեն օրակարգ, ապա կստացվի։ Այո, Ամուլսարը և մյուս խնդիրներն այսօր չեն առաջացել, բայց, եթե այսօրվա իշխանության հետ կապված խնդիրներ մեջ բերեն օրակարգում, ապա ավելի ազդեցիկ կլինի։ Դժոգոհություն միշտ կա իշխանությունից՝ հատկապես  կորոնավիրուսի պարագայում։ Եթե լավ աշխատեն, ապա քիչ ծավալի դժգոհությունն էլ կարող են մեծացնել, քանի որ ամեն ինչ խելացի աշխատանքի հետևանք է։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Հիմա երկրորդ փուլում ենք, երբ որ սկսվում է դժգոհության ալիքը․ սոցիոլոգ

Աշխեն

Ոչ մի կառավարության օրոք չի եղել, որ տրանսգենդերները կառավարության շենքի մոտ իրանց լավ զգան․ Գևորգ Պետրոսյան

admin1

Գևորգ Պետրոսյանի նախագիծը գոյություն չունեցող խնդրի մասին է. Հայկ Սարգսյան

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին