Գլխավոր » Այն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավարը խաղամոլ էր ու կալանավորվեց, չպիտի մտածենք, որ նման բաները չեն կարող ազդեցություն չունենալ․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն

Այն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավարը խաղամոլ էր ու կալանավորվեց, չպիտի մտածենք, որ նման բաները չեն կարող ազդեցություն չունենալ․ Ստյոպա Սաֆարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է 9.856.100 դոլար։ Նախորդ տարի հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Այս առնչությամբ NewArmenia.amը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ այս տարի քիչ գումար հանգանակվեց, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ պատճառները շատ ավելի լուրջ ուսումնասիրության առարկա են, բայց այնպես չէ, որ ընդհանրապես վերջին տասնամյակում ակնհայտորեն նվազել է։

«Ինչով է պայմանավորված դա՝ չեմ կարող ասել, բայց իհարկե բոլորս սպասում էինք, որ հեղափոխությունից հետո հանգանակությունն ավելի մեծ կլինի, բայց այդպես չէ։ Երևի մտածելու բան կա։ Ուրեմն դեռ այդպիսի մեծ վստահություն չկա, ուրեմն դեռ զգուշավորություն կա Հայաստանի ապագայի ու մնացածի հետ կապված։ Այն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավարը խաղամոլ էր ու կալանավորվեց այս տարի, չպիտի մտածենք, որ նման բաները չեն կարող ազդեցություն չունենալ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքագետը նշեց, որ մարդիկ տեսնում են, որ նախկինում իրենց տված փողերով կազինոներում խաղադրույքներ են կատարել, իսկ սփյուռքահայն էլ աննորմալ չի, որ հենց այնպես ուղղակի մեկ բառով, որ «գիտեք՝ իշխանություն է փոխվել, ավելի լավն է», փոխանցի։

«Միգուցե չի էլ վստահում դեռևս, զգուշանում է, միգուցե այն ծրագրերը չի տեսնում, որոնք կմոտիվացնեին իրեն։ Ու այդպես շարունակ։ Վերլուծել է պետք։ Ես իշխանության փոխարեն լինեի, մի հետազոտություն կպատվիրեի՝ հասկանալու համար, թե ինչու շատ ավելին չեղավ, քան կա։ Ճիշտ է, ինքը ստանդարտ գումար է դառնում կարծես թե, նախկին գումարների հետ համադրելի, բայց եթե մենք ավելին ենք ակնկալում, պիտի հատուկ հետազոտություն պատվիրենք, շատ լուրջ խորքային վերլուծություններ կատարենք ու շարժվենք առաջ»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին