30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82425.6 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Այն, որ ունեցել ենք ՍԴ-ի անվան տակ գործող հանցավոր խումբ, խոստովանել են ՍԴ նախկին նախագահն ու նրա օգնականը․ Բաբաջանյան
Իրավունք

Այն, որ ունեցել ենք ՍԴ-ի անվան տակ գործող հանցավոր խումբ, խոստովանել են ՍԴ նախկին նախագահն ու նրա օգնականը․ Բաբաջանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Անցած շաբաթը հարուստ էր իրադարձություններով, որոնք հերթական անգամ ցույց տվեցին, թե իրականում ինչ դավադիր հակապետական մարմնի հետ գործ ունենք՝ ի դեմս Սահմանադրական դատարանի արդեն նախորդ կազմի»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորն ընդգծեց, թե ասվածի ապացույցն այն էր, որ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ետ վերցրեց ՍԴ-ին ուղարկած դիմումը։ «Սա բացահայտեց, թե ինչ հանցավոր համաձայնությունների մեջ են եղել ՍԴ-ի նախկին անդամները և նախկին նախագահը։ Այսօր իբրև թե հարկային բեռից բողոքող մարդիկ, ովքեր տարեվերջին հրաժարվեցին վաղաժամ կենսաթոշակի գնալու առաջարկից, իրականում ստվերային գործարքի էին գնացել ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ, ումից ակնկալում էին ստանալ ավելին, քան սահմանված էր։

Այդ դրվագը լավագույնս ցույց է տալիս Սահմանադրական դատարանի նախկին կազմի բնույթն ու էությունը, իսկ դա հանցավոր բնույթ է, բանդայի վերածված խմբակ, որը սահմանադրականության անվան տակ տարիներ շարունակ զբաղված է եղել մեր երկրում Սահմանադրությունը բռնաբարելով։ Այն մասին, որ մենք ունեցել ենք ոչ թե ՍԴ, այլ դրա անվան տակ գործող հանցավոր խումբ, վերջին օրերին հրապարակավ խոստովանել են ՍԴ-ի արդեն նախկին նախագահն ու նրա օգնականը` հյատարարելով, թե ՍԴ-ում կա մեծամասնություն, ասել է թե` մենք ունեցել ենք ոչ թե ՍԴ, այլ մեծամասնություն կազմող մարդկանց խմբակ, որոնք զբաղված են եղել պահի իշխանության հանցավոր հրահանգների կատարմամբ, իսկ այսօր այդ նույն խմբակը, իրենց իսկ խոսքերով, Երևանի կենտրոնում փորել է խրամատ` ՍԴ-ն վերածել է բաստիոնի ու պատերազմ է մղում իշխանության և ժողովրդի դեմ»,- ասաց Բաբաջանյանը:

Նա հավելեց, որ դժկամությամբ կողմ կքվեարկի նախագծին և դիմեց իշխանական պատգամավորներին` ասելով, որ ՍԴ-ի ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունները պետք է անարձագանք չմնան։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արման Բաբաջանյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. «Ժողովուրդ»

Սերինե

ԿԸՀ-ն առաջիկայում կքննի պատգամավորական 1 մանդատը վերականգնելու ԼՀԿ դիմումը

Սերինե

Քոչարյանի գործը շոշափում է ՀՀ ինքիշխանությանն առնչվող ասպեկտներ․ պետք է օր առաջ դատական համակարգն ազատագրել այս գործի գերությունից. Բաբաջանյան

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին