21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Այն պատգամավորները, ովքեր ԱԺ նիստին կներկայանան առանց դիմակի, դուրս կհրավիրվեն նիստերից․ Արարատ Միրզոյան
Քաղաքականություն

Այն պատգամավորները, ովքեր ԱԺ նիստին կներկայանան առանց դիմակի, դուրս կհրավիրվեն նիստերից․ Արարատ Միրզոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այն պատգամավորները, ովքեր ԱԺ նիստին կներկայանան առանց դիմակի, դուրս կհրավիրվեն նիստերից։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Ա․ Միրզոյանն ասաց, որ ինքը որպես ԱԺ նախագահ նախազգուշացում է հայտարարելու, ապա դահլիճից դուրս է հրավիրելու մեկ օրով կամ անհրաժեշտության դեպքում 7 օրով այն պատգամավորներին, ովքեր չեն ունենա դիմակ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ճշտեց՝ ամբողջ նիստին պետք է նստեն դիմակո՞վ։ Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ ելնելով բոլորիս պատասխանատվությունից պետք է գնանք դրան։

«Մեծ հաշվով, այո, սոցիալական հեռավորությունը պահպանված է, բայց բարձրախոսը կարող է կչիչ լինել՝ հպվում ենք, շնչում ենք։ Սա բոլորիս համար է պետք»,- ասաց Արարատ Միրզոյանը։ ԱԺ նախագահը նշեց, որ ինքը եղել է իրավիճակում, երբ դիմակ չի կրել և սխալ է արել․ «Մտածել եմ, որ հանդիսավոր արարողություն է, դիմակ չկրեմ, բայց սխալ էր»։

🔴 Ուղիղ |ԱԺ նիստ

🔴 Ուղիղ |ԱԺ նիստ

Gepostet von newarmenia.am am Montag, 25. Mai 2020

Նմանատիպ Հոդվածներ

Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույց է ունեցել

Սերինե

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

Սերինե

Արարատ Միրզոյանը կսպասի՞ 21 օր, թե՞ ավելի շուտ կստորագրի ՍԴ փոփոխությունների մասին օրենքի նախագիծը․ մեկնաբանում է իշխանական պատգամավորը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին