21 Հունվարի, 2020
Գլխավոր » Այսօր առաջնագծում իրավիճակի թելադրողը Հայաստանի և Արցախի Զինված ուժերն են․ Գաբրիել Բալայան
Քաղաքականություն

Այսօր առաջնագծում իրավիճակի թելադրողը Հայաստանի և Արցախի Զինված ուժերն են․ Գաբրիել Բալայան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը չի ցանկանում մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ նկատելով, որ դա արտգործնախարարության իրավասությունն է։ Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն մշտապես իր թիկունքում զգում է ՀՀ ՊՆ-ի ու ԶՈւ-ի աջակցությունն:

Փոխնախարարը, խոսելով Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում հրապարակված փաստաթղթից, որտեղ նշված է, որ Ադրբեջանը  նախկինի պես հանձնառու է Արցախյան կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ասաց․ «Մեկնաբանելու կարիք չկա, պարզապես Ադրբեջանը խելքի է գալիս, որ հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների միջոցով: Բանակցությունների ցանկացած ընթացքի Զինված ուժերը պատրաստ է, այս առումով կարող եք անհոգ լինել, բանակցությունների ընթացքը որևէ ձևով չի ազդում Զինված ուժերի պատրաստության վրա: Ինչպես մի քանի անգամ մենք հայտարարել ենք, այսօր առաջնագծում իրավիճակի թելադրողը Հայաստանի և Արցախի Զինված ուժերն են, այսքանով այս հարցը կարող ենք փակել»։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ որևէ բանակցային գործընթաց չի սահմանափակում ՀՀ ԶՈւ պատրաստությունները:

«Դուք տեսաք, որ այսօր վարչապետն էլ հայտարարեց, որ բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք Զինված ուժերում, սա փաստ է և դեռ շատ բաներ չենք կարող հրապարակել ձեռքբերումների մասով: Այս առումով խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ բանակցային գործընթացը չի խանգարում մեր պատրաստվածությանը, իհարկե, որոշակի առումով օժանադակում է, բայց չի կարող խանգարել»,- շարունակեց Գաբրիել Բալայանը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի Ազգային ժողովը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում է անցկացրել

Աշխեն

Զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելով դուք վտանգում եք նրանց անվտանգությունը և մեծ ռիսկեր ստեղծում մեր ընդհանուր անվտանգային միջավայրի համար․ Տ․ Աբրահամյան

Diana Amirkhanyan

Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին