5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116739.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Այս անգամ այնպես ենք ծնկի բերելու թշնամուն, որ այլեւս ոտքի չի կանգնելու. մարզպետ. «ՀԺ»
թերթերի տեսություն

Այս անգամ այնպես ենք ծնկի բերելու թշնամուն, որ այլեւս ոտքի չի կանգնելու. մարզպետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

Պատերազմի ժամանակ բոլորս զինվոր ենք. հենց այս ճշմարտությունը հաշվի առնելով է, որ Արագածոտնի երիտասարդ մարզպետ Դավիթ Գեւորգյանը, հետեւելով վարչապետի կոչին, անմիջապես զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը՝ իրավունք ձեռք բերելով նաեւ այդպիսի կոչով դիմելու մարզի մյուս բնակիչներին:

— Պարոն Գեւորգյան, ինչպե՞ս է տրամադրությունը, ինչպե՞ս է ընթանում մարզում զինվորագրման գործընթացը:

— Տրամադրությունս պատերազմի առաջին օրից մարտական է, հիմա նույնպես: Կասկած անգամ չունեմ հաղթանակի հետ կապված: Պատերազմի հենց առաջին օրերից տարբեր համայնքների ղեկավարներ՝ մի քանի տասնյակ անձինք, խնդրում էին թույլ տալ, որ մեկնեն առաջնագիծ, եւ քանի որ հիմա վարչապետի կողմից նման կոչ կա՝ բնականաբար շատ լավ են արձագանքել: Զինվորագրման գործընթացն ընթանում է, թե՛ համայնքի ղեկավարները, թե՛ բնակիչները շատ ակտիվ զինվորագրվում են: Իհարկե հասկանալի պատճառներով ես հիմա թվեր չեմ ասի, բայց պիտի ասեմ, որ ակտիվություն կա ոչ միայն տղաների կողմից. նույնիսկ անձնական նամակներով մեր հայ քաջ աղջիկները խնդրում են, որ իրենց էլ ընդգրկենք կամավորական ջոկատի կազմում: Իհարկե միայն տղաներին ենք ընդգրկելու, բայց ուզում եմ ընդգծել, որ այդպիսի դրական արձագանք է գտել վարչապետի կոչը:

— Ձեր կոչում որոշակի «նշաձող» է սահմանվում կամավորագրվողների համար. նշել եք, թե ինչպիսի մարդիկ եք ուզում տեսնել ձեր ջոկատում: Ինչի՞ համար են այդ պայմանները:

— Շատ փակագծեր չեմ բացի, ռազմական գործի մասնագետները շատ են դրա մասին նշում, որ սա 21-րդ դարի պատերազմ է, սա ամենեւին էլ այն պատերազմը չէ, ինչ գոնե վերջին ժամանակաշրջանում մենք տեսել ենք՝ թե մասշտաբների առումով, թե մնացած առումներով: Ուստի, պետք է շատ ամուր կամք, հստակ գիտակցում, որ բարդ է լինելու, թշնամին նենգ է, լավ պատրաստված է, եւ մենք ուղղակի ընկրկել չենք կարող: Այսինքն մենք պետք է գնանք ռազմաճակատ մի գիտակցումով, որ գնում ենք մինչեւ վերջ եւ ամեն մեկս մեր մեջ պետք է այդ որոշումը կայացրած լինենք՝ մենք պատրա՞ստ ենք զոհվել հանուն հայրենիքի, թե ոչ: Ես ինքս այդ որոշումը կայացրել եմ շատ վաղուց եւ իմ ենթագիտակցության, գիտակցության մեջ ունեցել եմ էս պահի նկարագրությունը, միշտ իմացել եմ, որ էս պահը շատ հնարավոր է, որ գա: Այսինքն երբ սկսվեց պատերազմը՝ ես ինձ էլ նոր հարցեր չեմ տվել, ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ, եւ առաջին հերթին առաջնագծում կանգնած տղաները: Այնպես որ էնպիսի մարդիկ պետք է լինեն մեր ջոկատում, ովքեր ոչ մի դժվարությունից չեն ընկրկելու, չեն վախենալու ոչնչից եւ պատրաստ են լինելու անձնազոհության: Իհարկե, առաջ Աստված, թող բոլորս ողջ վերադառնանք, թող հենց հիմա առաջնագծում կռվող տղաները ողջ վերադառնան, բայց պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:

— Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այս պահին, ի՞նչ նպատակ եք ձեր առջեւ դնում արդեն որպես հայոց բանակի մի մասնիկ:

— Հարատեւ խաղաղության հաստատում, Արցախի անվտանգության լիարժեք ապահովում եւ հայ ժողովրդի անվտանգության ու ապրելու իրավունքի լիարժեք ապահովում: Ես վստահ եմ, որ այս անգամ այս հարցը լուծելու ենք այնպես, որ այդ վերքն անընդհատ չարնահոսի: Այս անգամ այնպես ենք ծնկի բերելու թշնամուն, որ այլեւս ոտքի չի կանգնելու:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին