19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108214.4 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Այս իշխանության միակ միսիան մնացել է 2023 թվականին իշխանությունը հանգիստ հանձնելը․ Էդմոն Մարուքյան
Այլ Լուրեր

Այս իշխանության միակ միսիան մնացել է 2023 թվականին իշխանությունը հանգիստ հանձնելը․ Էդմոն Մարուքյան

«Բազմիցս ասել ենք, որ ԼՀԿ-ն համագործակցելու է այն ուժերի հետ, որոնց օրակարգը համընկնում է մեր օրակարգին, մինչև հիմա մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված Սահմանադրական դատարան դիմելու, Կորորնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու, այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ։ Յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և կարծում եմ, որ նորություն չէ, որ որևէ ընդդիմադիր ուժ, ուժեր հանրահավաք են կազմակերպում»,- խոսելով ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցություների՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքի մասին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Այն, որ հանրության մոտ կա դժգոհություն գործող իշխանությունից, փաստ է, բայց թե մեծ է այդ դժգոհությունը, Մարուքյանը չգիտի։

«Եթե ԼՀԿ-ն ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենտի գործընթաց։ ԼՀԿ-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա դրան, ԼՀԿ-ն ինքն է որոշում՝ ինչ անի։ Եթե ասում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա, ապա պետք է ասեն, թե ում են տեսնում այդ պաշտոնում, որովհետև, եթե Փաշինյանը հրաժարական տա, ապա «Իմ քայլը» պետք է ընտրի վարչապետ։ Եթե ուզում են փոխվի իշխանությունը, ապա պետք է լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք։ Իշխանափոխություն կլինի մեր երկրում 2023 թվականին՝ հերթական ընտրությունների ժամանակ, և իմ միակ ակնկալիքն այն  է, որ այս իշխանությունը 2023 թվականին հանգիստ իշխանությունը հանձնի, չի կեղծի ընտրությունները։ Այս իշխանության միակ միսիան դա է լինելու, և եթե այս միսիան ձախողի, հանդես կգամ ուրիշ օրակարգերով ու կոչերով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքացիները պետք է հետևեն պետական մարմինների ցուցումներին, կնշվի, թե ինչ տարիքի արական սեռի զորահավաք է. Մարուքյան

Սերինե

ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի այսօր հայտարարություն ընդունելու առումով

Անի Գրիգորյան

«Ալիևը սովորական սադրիչ է, չպետք է տրվենք այդ սադրանքներին»․ Էդմոն Մարուքյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին