27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83939.2 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Այս իշխանությունը Ծառուկյանին թույլ չի տվել որևէ հանցանք՝ պայմանով, որ ինքը աչք կփակի դրա վրա
Գլխավոր Նորություններ

Այս իշխանությունը Ծառուկյանին թույլ չի տվել որևէ հանցանք՝ պայմանով, որ ինքը աչք կփակի դրա վրա

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԱԾ-ն այսօր կոնկրետ գործով խուզարկել է գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը։ Պատգամավորը մի քանի օր առաջ պահանջում էր կառավարության 100 տոկոսի փոփոխությունը։

Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է։ Հաստատ ոչ։ Որովհետև դեպքերին պետք է նայել սոսկ իշխանության հետևողական բացահայտումների շրջանակներում, նրանք բացահայտել են ինչ-որ հանցագործություն ու գնացել են դրա հետքերով։ Կանեի՞ն նրանք այդ բացահայտումը, եթե Ծառուկյանը կառավարության 100 տոկոսի փոփոխություն չպահանջեր։ Ես չգիտեմ։ Այս դեպքում տեղի ունեցածը քաղաքական հետապնդում չէ, որովհետև հանցագործությունը այս իշխանությունների աջակցությամբ տեղի չի ունեցել։ Ահա այն հիմնականը, որի պատճառով Ծառուկյանին քաղհալածյալ անվանելը սխալ է, իշխանությունը նրան թույլ չի տվել որևէ հանցանք գործել այն պայմանով, որ ինքը աչք կփակի դրա վրա։

Տեղի ունեցածը քաղաքական հետապնդում անվանելն իմաստ կունենար նաև այն դեպքում, եթե Ծառուկյանը խախտած լիներ ինչ-որ պայմանավորվածություն, որը կայացրել է այս իշխանությունների հետ։ Սակայն ԲՀԿ-ն հեղափոխության գրեթե առաջին օրերից միշտ էլ ընդդիմադիր է եղել, ընդդիմադիր է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրեցին հեղափոխությանը հավատարիմ լինելու մասին։

Իշխանությունը կոնկրետ է՝ արձանագրվել է 30 միլիարդ դրամի չարաշահում։ Կարծես թե առայժմ խոսք չկա Ծառուկյանին ձերբակալելու մասին, խոսք չկա նույնիսկ այն մասին, որ Ծառուկյանը պետք է ընտրի պատգամավոր և գործարար լինելու միջև, թեպետ վստահ եմ, որ բանը դրան էլ կհասնի։ Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Գագիկ Ծառուկյանը գերազանց գիտի, որ այս իշխանությունը վայելում է հասարակության գերակշիռ մասի վստահությունը, և այդ հասարակությունը նրան տվել է քարտ բլանշ հենց նախ և առաջ անցյալում իշխանությունների աջակցությամբ կատարված հանցագործությունները բացահայտելու համար։ Այսինքն, ԲՀԿ-ն ի՞նչ է առաջարկում՝ չանե՞ն դա։ Եթե ինքը գա իշխանության, հենց միայն այսօրվա պատճառով չի՞ փորփրելու Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, և թեկուզ դատարանների գործունեությունն արգելափակելու անձամբ տրված հրամանի համար նրա դեմ քրեական գործ չի՞ հարուցելու։

Ծառուկյանի հանդեպ այսօրվա գործողությունները հաստատ քաղաքական հետապնդում չեն, որովհետև գործող իշխանությունը գերազանց գիտի, որ ամեն ինչ միայն այսօրով չի ավարտվում։ Քաղաքական հետապնդում չէ, որովհետև Փաշինյանը, համենայնդեպս, անում է այն, ինչ խոստացել է իշխանության գալիս։ Այս դեպքում բացահայտվել են ամենաթողության տարիներին «խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր»։ Այդ դեպքերը մանրամասն փաստարկված են։

Ո՞վ է կասկածում, որ Գագիկ Ծառուկյանը հաշտվելու է տեղի ունեցողի հետ, նրա կողմնակիցները՝ նույնպես։ Նույնիսկ շատ ժամանակ չի պահանջվելու դրա համար։ Խնդիրն այստեղ այն է, թե դրսից ինչ աջակցություններ է ստանալու ԲՀԿ-ն, որպեսզի կրակը թեժ պահի։ Ի՞նչ կարիք կար հայտարարել կառավարության 100 տոկոս փոփոխության մասին, երբ իշխանությունը լեգիտիմ է և դեռ չի արել մի բան, որով ըստ էության կվտանգի իր լեգիտիմությունը։ Հրաժարական պահանջելն իմաստ ունի, եթե թիկունքիդ ժողովուրդ ունես, ոչ թե՝ օտար ուժեր։

Ո՞վ է կասկածում, որ ընդդիմադիրի գործունեությունից Ծառուկյանն անցել է հակահեղափոխական գործունեության։ Հիմքեր ունի՞ ինքը դրա համար։ Ոչ, չունի։ Եվ չնայած դրան այս քրեական գործը քաղաքական հետապնդում չէ, որովհետև նրա քաղաքական գործունեությանը ոչինչ չի սպառնում, նրա կողմնակիցները կան, եթե կարող են, թող փաստարկեն, թե ինչ է ձախողել այս իշխանությունը և ինչու պիտի հեռանա։ Ժողովուրդը չգիտե՞ր, որ 2008-ին Ծառուկյանի մատը խառն է մարտի 1-ի մեջ, ժողովուրդը չգիտե՞ր, որ Ծառուկյանի հարստությունը գին ունի՝ ինքը ծառայում է իշխանությանը, դրա դիմաց կուտակում է անպատիժ։ Ահա այդ անպատիժ կուտակելու համար պատասխան տալու օրն է հասել։ Իսկ հրաժարականներ նա կարող է պահանջել միշտ։ Մնում է դրա համար գտնի ոնե 20 տոկոսը այն ժողովրդի, որն իշխանությունից հեռացրեց Սերժ Սարգսյանին։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան կասեցվել է

Սերինե

Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության. «Ազատություն» Ռ/Կ

Սերինե

Վերաքննիչ դատարանը Ծառուկյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին