25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը. պատգամավոր
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։

Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։

Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի ( և ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ, որ ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։
Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ինչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլ արդեն հասցրել ենք»։

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիան ծրագրում է Bayraktar ԱԹՍ-ների վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրել

Անի Գրիգորյան

ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» անօդաչուն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին