3 C
Yerevan
February 22, 2020
Գլխավոր » Այս պահին նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին․ Գլխավոր դատախազը՝ Գ․Կուտոյանի մահվան դեպքի մասին
Գլխավոր Նորություններ

Այս պահին նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին․ Գլխավոր դատախազը՝ Գ․Կուտոյանի մահվան դեպքի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն։ Իսկապես, այս պահին քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության  մասին։ Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ամենայն խորությամբ  ստուգվելու են»,-ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Վերջինիս խոսքով, եթե խնդիրներ չլիներ՝ չէին ունենա հարուցված քրեական գործ։ Գլխավոր դատախազը նշեց, որ այսօր չի խոսի լայնածավալ և խորը քննության մասին, բայց նաև առավել շահարկումներից խուսափելու համար, այս պահին կրկին հաստատում է այն, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ՝ ինքնասպանության մասին վկայող, բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի, քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու, առավելևս քննության արդյունքների մասին, բոլորն, անձամբ ինքը լրագրողների հետ խոսելու առիթ կունենա։  

Լրագրողների հարցին, թե Հայկ Հարությունյանի դեպքի հետ նմանություն չի՞ տեսնում, Արթուր Դավթյանն ասաց, որ դարձյալ ունեն հրազենով դեպք և նախնական տեղեկությունների համաձայն, երկուսի փաստով էլ հարուցված են քրեական գործեր և դրանցով ստուգողական գործողություններ են իրականացվել։

«Հայկ Հարությունյանի վերաբերյալ ևս ձեզ նախապես տրվեցին որոշակի տեղեկություններ, իսկ այժմ քննությունն ընթացքի մեջ է։ Ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով բազմաթիվ փորձաքննություներ են իրականացվելու և հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու»,-ասաց գլխավոր դատախազը։  

Նմանատիպ Հոդվածներ

Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում. Արթուր Դավթյանը հրամաններ է ստորագրել

Diana Amirkhanyan

Դատախազությունը ստացել է Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը

Diana Amirkhanyan

Շինաշխատանքների ընթացքում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին