6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Այս պատերազմում հոգեբանական առավելությունը մեր կողմն է. «ՀՀ»
թերթերի տեսություն

Այս պատերազմում հոգեբանական առավելությունը մեր կողմն է. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Անկախ այն բանից, թե որքան կտեւի լայնածավալ պատերազմը, ակնհայտ է, որ թուրք — ադրբեջանական հարձակումը տապալվել է։ Մեր բանակի պրոֆեսիոնալիզմի եւ պատրաստվածության շնորհիվ ռազմական գործողությունները սկսելու առաջին իսկ օրից ոչ միայն կասեցվել են թուրք-ադրբեջանական զորքերը, այլեւ նրանք չեն կարողանում անցնել շփման գիծը։ Քաղաքագետ, պատմաբան Սարո Սարոյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միայն այդ հանգամանքը հիմք ընդունելով, մեր հանրությունը պետք է վստահ լինի մեր հաղթանակի մեջ։

«Մեր հանրությունը պետք է վստահ լինի, որ այս պատերազմը հայերիս համար հաղթանակով է ավարտվելու։ Դա միանշանակ է, որովհետեւ բոլոր նախանշանները կան, որ հոգեբանական առավելությունն այսօր արդեն իսկ մեր կողմն է»,- ընդգծեց զրուցակիցս։ Միեւնույն ժամանակ մենք խնդիր ունենք լուծելու տեղեկատվական դաշտում, քանի որ այն, ինչ կատարվում է սահմանում, ադրբեջանական բռնապետական ռեժիմը կարողանում է մանիպուլացված ներկայացնել իր հանրությանը։ Հետեւաբար, երբ ճեղքվի տեղեկատվական պատը, եւ ադրբեջանական հանրությունն առերեսվի իրականության հետ, ապա բարոյահոգեբանական անկումը հնարավոր չի լինի կասեցնել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին