-4 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116390.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի. Փաշինյանը՝ Ադրբեջանի նկրտումների մասին
Քաղաքականություն

Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի. Փաշինյանը՝ Ադրբեջանի նկրտումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով և նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլացիան է:

«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի և բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է մինչև վերջ, անմնացորդ, անսասան պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար:

«Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենքի իրավունքի պաշտպանության գործին: Այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու ու շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիան, համաձայն չէ: Հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը, նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան»,- ասաց վարչապետը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին