19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը. Հայկ Մարության
Այլ Լուրեր

Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերեկալների փոխարինման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշել, որ մինչեւ 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երեւանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել՝ մինչեւ խնդիրը վերջնականապես լուծվի:

Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:

Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաեւ զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն»:

Նմանատիպ Հոդվածներ

Քննարկել ենք կենտրոնական փոստատան վերակառուցման նախագիծը. Հայկ Մարության

Անի Գրիգորյան

Հայկ Մարությանն այցելել է համայնքային պոլիկլինիկաներ

Նատա Հարությունյան

Ինձ ոչ մեկ չի ստիպել, որ գամ այս պաշտոնին․ Մարությանն իր հրաժարականի լուրերի մասին (տեսանյութ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին