3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Անանյանների սերը Ֆլեշի Բարսեղի բանկի նկատմամբ վաղեմի է. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Անանյանների սերը Ֆլեշի Բարսեղի բանկի նկատմամբ վաղեմի է. «Ժամանակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժամանակ» թերթը գրում է.

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ճիշտ կանխատեսել էր, որ իր եղբայրը՝ Մհեր Անանյանը, այն մարդը չի, որ լավ գործի չանցնի այն բանից հետո, երբ դարձավ Ջանջուղազյան-Անանյան հակամարտության զոհը։

Ինչպես հայտնի է, Դավիթ Անանյանի եղբայրը նշանակվել է «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Անանյանների սերը Ֆլեշի Բարսեղի «Արարատբանկ»-ի նկատմամբ վաղեմի է։ Հայտնի է, որ ՊԵԿ-ին սպասարկող բանկը ևս «Արարատբանկն» է։ ՊԵԿ-ի ամբողջ անձնակազմը աշխատավարձերի, պարգևավճարների և այլ գործարքներ իրականացնում է հենց այդ բանկի միջոցով։

Ուշագրավ է, որ ՊԵԿ-ի կողմից վերջին ստուգման արդյունքում «Արարատբանկ»-ում չի հայտնաբերվել գեթ մեկ հոդվածով խախտում։ Իսկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի։ Բայց այ Ֆլեշի Բարսեղը՝ Անանյանի եղբոր շեֆը, «մաքուր» է դուրս եկել:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Բացառված է, որ այլ ապրանքի անվան տակ մեկ այլ ապրանք ներկրվի․ Դավիթ Անանյան

Աշխեն

Վարչապետը կառավարության օրակարգից հանեց Բագրատաշենի և Բավրայի մաքսատներում անմաքս առևտրի խանութ ստեղծելու նախագիծը

Diana Amirkhanyan

2020 թվականի հունվարին ներմուծվել է շուրջ նոր սերնդի 3000 ՀԴՄ․ Դավիթ Անանյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին